մասին» խորագրով հոդվածին, որը տպագրվել է՝ «Անահիտ», 1911, № 9—12։
2. Տե՛ս 78-րդ նամակի № 2 ծանոթությունը։
3. Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։
4. «Տեկորի տաճարը» ուսումնասիրության մեջ Թորամանյանը շարադրել էր իր տեսակետները քրիստոնեության սկզբնական շրջանից մինչև VII դար ընկած ժամանակամիջոցում կառուցված հայոց կրոնական տաճարների հատակագծային ձևերի ծագման և զարգացման մասին։
Այս հարցի հետ զուգընթաց հեղինակը հայտնել է նաև իր կարծիքները VII—XIV դարերի եկեղեցիների հատակագծային ձևերի, հայկական գմբեթաշինության, արվեստի նախնական ձևի ու հետագա զարգացման մասին և այլն:
5. 1913 թվականին արդեն ամբողջ տպաքանակը վաճառված է եղել։
96. ԹՈՐԳՈՄ ԳՈԻՇԱԿՅԱՆԻՆ
(էջ 186)
Արտատպված է Սեբաստիայում լույս տեսնող «Հողդար» շաբաթաթերթից (1911, Ա տարի, № 45)։
- Խոսքը 94-րդ նամակում հայտնած տեղեկությունների մասին է:
- Խոսքը Ախթամարի ս. Խաչ եկեղեցու մասին է:
- Ակնարկը վերաբերում է Վասպուրականի ժողովրդի գաղթին դեպի Սեբաստիա, որը տեղի է ունեցել 1021 թվականին Սենեքերիմ Արծրունու և Վասիլ II կայսեր միջև կնքված համաձայնությամբ։
- Հիմնական դասեր գծագրության Լ. Հանրիեթ, Փարիզ, Հաշեթ գրավաճառատուն, 79 պուլվար Սենժերմեն։
97. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
(էջ 188)
Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում: Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
- Հեթանոսական դամբարան։
- Խոսքը Բագրատ Խալաթյանի մասին է, որը հեթանոսական դամբարանների պեղումներ է կատարել Հոռոմ, Դիրաքլար, Բագնայր և այլ գյուղերում:
98. ԱՏՐՊԵՏԻՆ
(էջ 189)
Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:
- Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը:
- Խոսքը լուսանկարչական վաննաների մասին է:
- Թորամանյանը իր ուսումնասիրությունների համար պահանջվող լուսանկարահանումները