հայտնելու ճեմարանի վարչության իրենց կողմանե ինծի եղած թանկագին գնահատության համար։
Հետաքրքրությամբ կսպասեմ նախորդ նամակիս պատասխանին, նաև կփափագիմ իմանալ Ձեր ճանապարհորդելու հավանական օրը՝ դեպի մեր կողմ։
Խորին հարգանքներս Ձեր ազն<վուհի> տիկինին2, համբույրներս փոքրիկներուն։
18. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Ալեքսանդրապոլ
Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,
Կշնորհավորեմ Ձեզ հառաջիկա Զատկի տոնը և կբարեմաղթեմ երջանիկ օրեր Համայն ընտանյոք։
Երեկ նամակ մը ստացա Թիֆլիզեն, իմ բարեկամ պ. Քրիստափորյանեն, որով կիմացնե ինձ այդտեղ տպագրվելիք Երգարանին1 տպագրության համար փող ուղարկած ըլլալը, և կխնդրե, որ ես ալ իմ կողմանե շնորհակալութեններ հայտնեմ՝ իրեն եղած այս բարեկամական շնորհին համար։
Երկու օրե ի վեր հայր սուրբը2 ինծի հյուր է, ինձ կհանձնարարե ջերմագին ողջույնները խրկել նամակիս միջոցավ Ձեզ և Ձեր ամբողջ գերդաստանին, անհամբեր կսպասե վերստին տեսակցելու բախտավոր օրվան։
Իմ մասին ոևէ նորություն չիկա Ձեզի հաղորդելու. հնար եղածին չափ կշարունակեմ աշխատանքս. Զատկեն հետո մտադիր եմ մեկնելու Հոռոմոսի վանքը, եթե նպաստավոր ըլլան հանգամանքները։
Ընդունեցեք խորին հարգանքներս համայն ընտանյոք
Թորամանյան
— 40 —