Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/487

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

125. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 232)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե'ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։


126. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

(էջ 232)

Բնագիրը՝ ՍՍՀՄ ԳԱ Լենինգրադի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 5-րդ նամակի № 4 ծանոթությունը։
  2. Ինչպես Դվինի, նույնպես և Եղվարդի եկեղեցիների չափագրումը Մառը հանձնարարել է Թորամանյանին, ոչ թե իր, այլ Ստրժիգովսկու համար (տե՛ս Լևոն Լիսիցյանի նամակը իր ծնողներին Վիեննայից, 1914, 2 մարտի։ Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում): Քանի որ այդ ժամանակ Թորամանյանը հրաժարվել էր իր նյութերից որևէ նոր բան տալ Ստրժիգովսկուն (տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը), ուստի վերջինս հավանաբար հույս չունենալով անձամբ Թորամանյանից ստանալ այդ չափագրությունները, ստիպված դիմել է Մառին։
  3. Հավանաբար նկատի ունի Դվինի կաթողիկոսարանին կից Թոփրախկալա անունով գյուղի նախկին բնակիչներին։


127. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 233)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Դասախոսություններ Թորամանյանը կարդացել է Թիֆլիսում, Կովկասի հայոց բարեգործական ընկերության դահլիճում 1914 թվականի հունվարի 23-ին և մարտի 17-ին՝ հայ գրողների Կովկասյան ընկերության նախաձեռնությամբ, հետևյալ թեմաների շուրջ։
    ա) Ընդհանուր տեսություն հայ ճարտարապետության մասին։
    բ) Հայ ճարտարապետության ծագումը, զարգացումը և փոխազդեցությունները։
  3. Թորամանյանի դասախոսությունների սղագրությունները տպված են՝ «Հորիզոն», 1914, № № 19, 61, 66, 67։ Ակնարկված խեղաթյուրումները հավանաբար կատարվել են սղագիրների կողմից։
  4. «Հովիտ»— ազգային, հասարակական գրական շաբաթաթերթ. լույս է տեսել Թիֆլիսում (1910—1917)։
  5. Թորամանյանի դասախոսությունների մասին ընդարձակ հաղորդում է տպվել «Հովիտ», 1914, № 5 և 12։


128. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 234)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս 74-րդ նամակի № 4 ծանոթությունը։