Ամբողջ գործը կբաղկանա քառածալ 250 էջերե, 50 հատակագծերն և լուսանկար պատկերներե։
Այս աշխատության սկզբի մասին համառոտությունը[1] տպված է «Հուշարար» շաբաթաթերթի[2] մեջ։
7
Գավիթ և ժամատուն հայոց հնագույն եկեղեցիներու մեջ
Այս աշխատության մեջ աշխատել եմ պարզել «Գավիթ և ժամատուն» բառերու առանձին նշանակություններ, որ հետզհետե շփոթվելով, մեկը մյուսին տեղ սկսեր է գործածվել։ Ցույց եմ տված անոնց յուրաքանչյուրին ծագման ժամանակը, նպատակը՝ բնորոշելով անոնց ճարտարապետական ձևերն ու հետզհետե ավելացած ստորաբաժանումները զանազան պատճառներով։
Այս հատորիս սկզբնական մասին համառոտությունը[3] տպագրված է հայոց «Ազգագրական հանդեսի»[4] մեջ առանց պատկերներու, սակայն իսկականը, ունի 300-ե ավելի մեծադիր էջեր, 20 հատակագիծ և մեծ ու փոքր լուսանկար պատկերներ՝ 50 հատ։
8
Տեկորի տաճարը
Ընդարձակ ուսումնասիրություն Տեկորի տաճարին՝ անոր հեթանոսական ծագումեն մինչև XV դար, թե ինչ փոփոխություններե և ձևերե անցել է մինչև մեզ հասնելը, և ինչ դեր կատարել է հայոց ճարտարապետության մեջ սկսած V դարեն մինչև XV դարը իր հատակագծային փոփոխություններով, շինվածակերպով և զարդաքանդակներով։
Այս հատորին առաջին մասը[5] տպագրված է Տփխիսում 33 պատկերներով, իսկ մնացած ավելի ստվար մասը՝ 50 ձեռագիր և լուսանկար պատկերներով մնացած է անտիպ։
9
Հին հայաստանի թագավորության և իշխանական ապարանքները և կենցաղը անոնց մեջ
Այս աշխատության համառոտությունը[6] տպվեցավ «Գեղարվեստի»[7] վերջին 6-րդ համարում։ Բնագիրը բաղկացած է մոտավորապես 200 էջերե, բազմաթիվ վկայություններով և ընդարձակ ծանոթություններով, 40 հատ լուսանկար և ձեռագիր պատկերներով:
- ↑ «Կրոնական տաճարներու զանազանությունները սկզբեն մինչև մեր օրերը»․ «Հուշարար», 1907, № 3, էջ 39-42, № 6, էջ 91-93, (Ն․ Թ․)։
- ↑ Տե՛ս 59–րդ նամակի № 7 ծանոթությունը (Ն․ Թ․)։
- ↑ Տե՛ս 98-րդ նամակի № 5 ծանոթություն ը (Ն. Թ.):
- ↑ Տե՛ս 63-րդ նամակի № 5 ծանոթությունը (Ն. Թ.):
- ↑ Տե՛ս 74-րդ նամակի № 1 ծանոթությունը (Ն. Թ.):
- ↑ Տե՛ս 138–րդ նամակի № 2 ծանոթությունը (Ն․ Թ․)
- ↑ Տե՛ս 109–րդ նամակի № 1 ծանոթությունը (Ն․ Թ․)