Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/503

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


չէին ունենալ։ Բովանդակ տասնևվեց տարի, գիշեր-ցերեկ, նվիրվեր եմ աշխատությանս հաջողության համար, ոչ մի զրկանքի ու տառապանքի առջև կանգ չառնելով։ Զոհել էի ամբողջ անցյալս ու ներկաս, իսկ ներկա սոսկալի աղետը ջաղջախեց նաև ապագայի վրա դրած բոլոր հույսերս՝ ծերության հասակի մեջ ոտք դրած պահուս, թողնելով զիս այսօր կարոտ ամենատարրական կենսական պիտույքներից։

Կորուստներուս գիտական ու պատմական արժեքի մասին պերճախոս վկաներ են Պետերբուրգի գիտությանը և Գեղարվեստից ճեմարաններու միացյալ հանձնաժողովի տված վկայականներն ու Վիեննայի համալսարանի կից Գեղարվեստա-պատմաբանական ինստիտուտի վկայություններեն զատ ինձ հետ կնքած պայմանագիրը հայ ճարտարապետության պատմությանս հրատարակության համար։ Այս պայմանագրով ես հանձն առած էի, բացի երկու հազարից ավելի ձեռագիր և լուսանկար պատկերներե, գրել նաև 1000 երեսեն ոչ պակաս «տեքստ»։ Այս փաստաթղթերս գտնվում էին ձեռագիրներես պահված մեծ սնդուկիս մեջ, որոնք, եթե բարբարոսական վայրագություններու զոհ գնացին, այնուամենայնիվ, հրատարակված կան Տփխիսի, Պետերբուրգի և Կ.Պոլսու լրագիրներու մեջ։ Նույնիսկ հակառակ դեպքում դժվար չէ նաև դիմել վերոգրյալ գիտական հաստատություններուն պատճեններ ստանալու համար։

Որովհետև ինձ հասած այս մեծ աղետը գեթ մասամբ թեթևացնելու և թերևս առաջիկային աշխատություններս վերականգնելու միակ հույսն ու միջոցը նյութական փոխարինության վրա կկայանա, հույս ունիմ, որ տեղեկագիրս ի նկատի առնող հանձնաժողովը, զգալով կորստի ծանրությունը թե՛ անձնական և թե՛ համայնական տեսակետով, կջանա ամեն միջոց ի գործ դնել նշանակածս նյութական համեստ արժեքները փոխարինել և հնարավորություն տալ ինձ վերստին ձեռնարկելու կյանքիս չափ սիրած և նվիրվածս աշխատություններուս»։

Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆ

(Բնագիրը՝ ՀՍՍՀ ՊԿՊԱ ֆ. 221)

2. Թորամանյանը ձեռնարկել էր կազմելու ճարտարապետական տերմինների հայերեն բառարան։ Խոսքը այդ բառարանի մասին է։ (Տե՛ս նախորդ ծանոթությունը)։

3. Տե՛ս 109-րդ նամակի № 1 ծանոթությունը։

4. «Գեղարվեստ»-ի առաջիկա 7-րդ համարում, որը լույս է տեսել 1921 թվականին` Թորամանյանը հոդված չունի։


144. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ

(էջ 254)

Բնագիրը՝ Ստ. Լիսիցյանի արխիվում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. 1919 թվականին Թորամանյանը մի հայ հարուստի օժանդակությամբ ձեռնարկել է գրելու Զվարթնոց տաճարի ճարտարապետական հետազոտությունը՝ 400 էջի սահմաններում։
  2. Տե՛ս նախորդ նամակը և նրա №1 ծանոթությունը։
  3. Տե՛ս նախորդ նամակը և նրա № 2 ծանոթությունը։
  4. 1917 թվականին Թորամանյանը ամուսնանում է ալեքսանդրապոլցի այրի Վարսենիկ Նանիջանյան-Հակոբյանի հետ, որը ունեցել է երկու մանկահասակ աղջիկներ՝ Ամալյա և Սիրանուշ։ Ամուսնության օրից Թորամանյանը իր վրա է վերցրել