Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/504

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդ հայրական խնամքը և ստանձնած պարտավորությունը կատարել մինչև իր կյանքի վերջը: Հետագայում ծնվել է մի աղջիկ և մի տղա:

5. Խոսքը Գեորգի Թումանյանի մասին է, որը եղել է «Новое обозрение» օրագրի խմբագիրներից։

145. ԱՏՐՊԵՏԻՆ

(էջ 256)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ: Տպագրվում է առաջին անգամ:

  1. Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյան, Ազգապատում, I և II գիրք, Կ. Պոլիս, 1912:
  2. Հովսեփ վարդապետ Սանդալճեան, Ասորեստանեա և պարսիկ սեպագիր արձանագրութիւնք, Վիեննա, 1901:
  3. Ղ. Ալիշան, Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց, Վենետիկ, 1910:
  4. Ջուանշերի, Համառոտ պատմութիւն վրաց, Վենետիկ, 1884:
  5. Սիպիլյան Կղեմես վարդապետ, Դասավորութիւն Ռուբինեան դրամոց, Վիեննա, 1892:


146. ԳԱՐԵԳԻՆ ԼԵՎՈՆՅԱՆԻՆ

(էջ 257)

Բնագիրը՝ ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս 144-րդ նամակի № 1 ծանոթությունը:
  2. Տե՛ս 143-րդ նամակը և նրա № 1 ծանոթությունը:
  3. 1918 թվականի հունիսի վերջին հանրային կրթության մինիստրության կից կազմակերպվում է Հնությունների պահպանության բաժին, որի վարիչը եղել է Աշխարհբեկ Քալանթարյանը, իսկ բաժնի անդամներից մեկը Թորամանյանը: Այդ բաժնի կողմից Թորամանյանը նշանակվել է Անիի հնությունների պահպանման վերահսկիչ և տնտեսության վերականգնման աշխատանքների վարիչ, որի մասին կարգադրությունը սկզբում եղել է բանավոր, իսկ օգոստոսի 29-ին գրավոր հրամանագրով։
    Սակայն Անիում բնակություն հաստատած և տեր ու տնօրեն դարձած թուրքերի դիմադրության հետևանքով, այնտեղ փոխադրվելու և իր պարտականությունների կատարմանը անցնելու հնարավորություն Թորամանյանը ստանում է միայն 1919 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին: Այդ առթիվ 1919 թվականի հուլիսի 11-ին Թորամանյանը գրում է հետևյալ դիմումը:
    «Մեծ պ. Դավիթ Զավրյան,
    Պարտք եմ համարում հայտնել Ձեզ, որ այստեղ անորոշ դրության մեջ երկար սպասելուց հետո, ստիպված եղա հավատարիմ մի մարդ ուղարկել Անի՝ այժմյան դրության հետ ծանոթանալու համար։ Ղրկածս մարդը Անիի նախկին պահապաններից մեկն է` պր. Ն. Մառի միջոցով վարձված և երկար ծառայած մինչև վերջին օրերը։ Երեկ վերադարձավ և տեղեկություն տվեց հետևյալ կերպով։