5. «Առաջին մասսայական հեղափոխական շարժումները Հայաստանում» գրքի հեղինակները Թորամանյանի նկարագրած զինված գաղթականները դիտել են իբրև դաշնակցականների խմբեր:
6. Տե՛ս 150-րդ նամակի № 2 ծանոթությունը։
153. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ
էջ 269
Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում: Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս նախորդ նամակի № 3 ծանոթությունը։
- Տե՛ս 146-րդ նամակի № 3 ծանոթությունը։
- Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթությունը։
- Ի պատասխան սույն պահանջների Թորամանյանը ստացել է հետևյալ հետաքրքրական նամակը՝ գրված Հնությունների պահպանության կոմիտեի գործերի կառավարիչ Հովհաննես Բալասանյանի ձեռքով և Ալեքսանդր Թամանյանի ստորագրությամբ։
«Մեծապատիվ պ<արո>ն Թորամանյան,
Երևան
Ապրանքը և մթերքը հազիվ պատրաստեցինք և ամսիս 5-ին գնացքին հասցրինք. սակայն սայլակը ճանապարհին կոտրվեց և չկարողացանք ուղարկել, այդ պատճառով էլ մթերքի առաքումը ուշացավ։
Տեղըտ ուղարկվող մթերքը և ապրանքը երկու խմբի համար է. Անիի և Տեկորի[1],
Անի է ուղարկվում.— 100000 ռուբլի պ<արո>ն Կոջոյանի ձեռքով. Կարապետի ձեռքով՝ 7 զույգ տղամարդու կոշիկներ, որոնցից մեկ զույգը պ<արո>ն Կոջոյանին կտաք, իսկ մնացած 6 զույգը կբաշխեք Ձեր հայեցողությամբ Ձեր խմբի անդամներին, (ըստ օրենքի միլիցիոներներին կոշիկ չի տրվում, քանի որ նոքա ստանում են կառավարությունից), 50 տուփ խտացրած կաթ, 10 կտոր օճառ, 9 գթ<ալ> կակաո, մեկ փութ չամիչ, 3 գիստ գրելու թուղթ զանազան տեսակի, 2 գիստ փոստի թուղթ, 75 հատ ծրար, 4 հատ մատիտ, 2 ռետին, երկու տուշ (մեկ սրվակում), մի փաթեթ քինա-քինա, շշի մեջ յոդ և այլ դեղորայք։
Տեկոր է ուղարկվում.- 200000 ռուբլի պ<արո>ն Կոջոյանի ձեռքով:
Կարապետի ձեռքով 6 զույգ տղամարդու կոշիկ, 4 զույգ կանացի կոշիկ, 66 տուփ խտացրած կաթ, 11 գթ<ալ> կակաո, 1 փութ չամիչ, 3 գիստ գրելու թուղթ զանազան տեսակի, 2 գիստ փոստի թուղթ, 75 հատ ծրար, 1 փաթեթ քինա-քինա և այլ դեղորայք։
Ի նկատի ունեցեք, որ կոշիկները տրվում են վճարով՝ ստացողի հաշվին, տղամարդու
- ↑ 1920 թվականին Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեն կազմակերպել է միաժամանակ երեք գիտարշավ, առաջինը դեպի Անի՝ Թորամանյանի գլխավորությամբ, երկրորդը՝ Տեկոր, Աշխարհբեկ Քալանթարյանի և երրորդը՝ Կոտայք: Գարեգին Հովսեփյանի գլխավորությամբ (Ն. Թ.)։