Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/510

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2․ Այդ թանգարանի ֆոնդը կազմված էր Խաչիկ Դադյանի կատարած պեղումների նյութերից և պահվում էր Զվարթնոց տաճարի ավերակների մոտ գտնվող մի կիսափուլ տան մեջ։ Սովետական կարգերի հաստատումից հետո, հատուկ դեկրետի համաձայն, այդ թանգարանը հուշարձանի հետ միասին անցնում է Հնությունների պահպանության կոմիտեին։

Թորամանյանին, իբրև նույն կոմիտեի ներկայացուցչի Վաղարշապատում, հանձնարարվել էր Խաչիկ վարդապետից ստանալ վերոհիշյալ թանգարանի նյութերը և տեղափոխել Հռիփսիմեի վանքը։

3․ Խոսքը Զվարթնոց տաճարի վրա հունարեն լեզվով Ներսես III կաթողիկոսի կողմից փորագրված «ՆԵՐՍԷՍԻ է ՇԻՆԵԱԼ ՅԻՇԵՑԷՔ» արձանագրության մասին է, որը գտնվել է պեղումների ժամանակ (Մեսրոպ վարդապետ, Էջմիածին և հայոց հնագույն եկեղեցիներ, «Ազգագրական հանդես», 1907, № 16, էջ 160)։

4. Խոսքը Էջմիածնի շրջանի ամերիկյան որբանոցների սաների մասին է։

5. Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի կողմից Թորամանյանի հանձնարարվել է իր հսկողության տակ վերցնել Զվարթնոցն ու Վաղարշապատի շրջանի հնագիտական տարածությունը և անել անհրաժեշտ կարգադրություններ հուշարձանների պահպանության համար։

6․ Այժմ Արագած (Էջմիածնի շրջանում)։

7․ Էջմիածնի շրջանի գյուղերից, այժմ՝ Բազմաբերդ։

8. Ալիշան Ղ․, Այրարատ, Վենետիկ 1890։

9․ Հիշատակված երեք գյուղերի հուշարձանների մասին ավելի մանրամասն տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. II, էջ 215—220։


157. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 280)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթությունը։
  2. Խոսք․ Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի նախագահ, ակադեմիկոս ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի մասին է։


158. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 282)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը Զվարթնոցի թանգարանի (տե՛ս 156-րդ նամակի № 2 ծանոթությունը) նյութերի ցուցակի մասին է։
  2. Հավանաբար, խոսքը Էջմիածնի կուլտուր-պատմական ինստիտուտի մասին է (տե՛ս 155-րդ նամակի № 4 ծանոթությունը)։
  3. Խոսքը Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի (տե՛ս 156-րդ նամակի № 1 ծանոթությունը) մասին է։
  4. Տե՛ս նախորդ նամակի № 2 ծանոթությունը։