Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
  1. Նկատի ունի պատմական հուշարձանների ուսումնասիրման նպատակով Յուրգիս Բալտրուշայտիսի 1927 թվականի աշնանը Հայաստան կատարած այցելությունը և Թորամանյանի հետ հանդիպումը։
  2. Ակնարկը վերաբերում է պրոֆ. Ստրժիգովսկուն, որի մասին տե՛ս 132-րդ նամակի № 2 ծանոթությունը, 196-րդ և 205-րդ նամակները։


192. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

(էջ 332)

Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանությունը՝ Առաքել Պատրիկի։

  1. Տե՛ս նախորդ նամակի № 1 ծանոթությունը։
  2. Տե՛ս նախորդ նամակը։
  3. Հաջորդ նամակներից երևում է, որ Թորամանյանը անուշադրության չի մատնել օտարազգի գիտնականի խնդիրքը և կրկին ցույց է տվել գիտական օժանդակություն: Ըստ երևույթին, ի նշան երախտագիտության, նամակում նշված հարցերին վերաբերող իր ուսումնասիրությունը՝ «Le ргоbleme de I' ogive et I' Armenie» («Սլաքաձև կամարների հարցը և Հայաստանը», Փարիզ, 1936), հեղինակը նվիրել է Թորոս Թորամանյանի հիշատակին: Այդ գրքում Յ. Բալտրուշայտիսը ցույց է տվել, որ սլաքաձև կամարների (I' give) ոճը գոթական արվեստի մեջ տիրապետող լինելուց առաջ գոյություն է ունեցել միջնադարյան հայ ճարտարապետության մեջ։


193. ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆԻՆ

(էջ 334)

Բնագիրը՝ ՀՍՍՀ Պետշինի հուշարձանների պահպանության բաժնում։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Խոսքը դեպի Արագածի լանջերը և Շիրակ կատարած գիտական գործուղման հաշվետվության մասին է, որը լույս է տեսել Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. II, էջ 220—251։
  2. Գոշ կամ Կոշ (Աշտարակի շրջան) գյուղի հուշարձանների մասին Թորամանյանի տեղեկագիրը տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. II, էջ 233—235։
  3. Նկատի ունի Ախիս կամ Ախց գյուղում (Աշտարակի շրջան) գտնված Արշակունի թագավորների դամբարանը և հնադարյան եկեղեցին։
  4. Ամբերդի մասին տեղեկագիրը տե՛ս Թ. Թորամանյան, Նյութեր, հատ. II, էջ 230—231։
  5. Ակնարկը Ամբերդի և Դղըրի եկեղեցիների հատակագծերի մասին է։
  6. Խոսքը Բյուրականի հուշարձանների մասին է։
  7. Տե՛ս 158-րդ նամակի № 3 ծանոթությունը։