Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/522

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

196. ԱՏՐՊԵՏԻՆ

(էջ 339)

Բնագիրը` ՀՍՍՀ ԿՄ ԳԱԹ։ Տպագրվում է առաջին անգամ։

  1. Ատրպետի խնդրանոք Թորամանյանը թարգմանություններ էր կատարում ֆրանսերենից հայերեն։
  2. Տե՛ս 139-րդ նամակի № 2 ծանոթությունը։
  3. Համաձայն Թորամանյանի դիմումի 1913 թվականին Ստրժիգովսկու մոտ թողած չափագրությունները և վերակազմությունները ետ ստանալու գործը ՀՍՍՀ Ժողկոմխորհը հանձնարարում է Պողոս Մակինցյանին, որը 1926—1927 թվականներին Միլանում էր և Ավետ Գազանճյանին, որոնք բանակցությունների մեջ մտնելով պրոֆեսոր Ստրժիգովսկու հետ, երկարատև ձգձգումից հետո ստանում և Երևան են փոխադրում Թորամանյանի վերոհիշյալ նյութերը։
  4. Ակնարկված դժվարությունների մասին Ա. Գազանճյանը 1926 թվականի դեկտեմբերի 23-ին Վիեննայից Թորամանյանին հաղորդում է հետևյալը.
    «Многоуважаемый тов. Тораманян,
    Наконец сумели вчера получить Ваши работы от проф. Стрчиговского.Этот прием довольно долго дотянули, несмотря на то, что, тов. Макинцян был в Вене. Одно было мне ясно, что профессор не очень охотно давал Ваши работы».
    (Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ)։
    Թորամանյանի խնդրանոք կրկին անդրադառնալով այդ հարցին, 1928 թվականի ապրիլի 1-ի նամակում Գազանճյանը գրում է, «... երեք ամսից ավել ես գնացած եմ նրա (Ստրժիգովսկու— Ն. Թ.) ինստիտուտր և հնարավոր չափով աշխատած եմ այն ուղղությամբ, որ բոլոր գծագրությունները գտնվեն, բայց վերջի-վերջո դարձյալ նկատեցի, որ պրոֆ. Ստրչիգովսկին մի քանի կոմբինացիաներ ըրած է. խոսքի համար՝ մի քանի գծագրությունների պատճենները հանելը, նույնպես այն բանը, որ գծագրությունները պակաս են թվով։ Վերջին հանգամանքը ես քանի անգամներ առաջ էի բերել և ունեցած եմ ոչ ցանկալի խոսակցություններ պրոֆեսորի հետ, բայց նա ասում է, որ այս են բոլոր գծագրությունները, ուրիշ չկա, ցուցակը՝ որ Դուք եք ուղարկած կազմված է ոչ լրիվ...։ Այնպես որ, նոր քայլեր անել և նրանից պակաս գծագրությունները պահանջել ես կարծում եմ, որ միտք չունի և ոչ մի արդյունք չեք ունենա։ Իզուր տեղը կստեղծեք մի գործ, որը կարող է շարունակվել տարիներ»։ (Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ)։
  5. Ակնարկված պակասների մասին Թորամանյանը կազմել է հետևյալ երկու ցուցակները.