Այս էջը հաստատված է
201. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 345)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անդամ։ Թարգմանությունը՝ Առաքել Պատրիկի:
- Տե՛ս նամակ № 199։
- Խոսքը Էջմիածնի մատենադարանի վարիչ Սենեքերիմ Տեր-Հակոբյանի մասին է։
202. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 347)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ: Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանությունը՝ Առաքել Պատրիկի։
- Հանրի Ֆոսիյյոնը հետևյալ նույնիմաստ տողերն է նվիրել Թորամանյանին Յ. Բալտրուշայտիսի «Etudes sur Iˈ агt medieval en Georgie et en Armenie» («Ուսումնասիրություն միջնադարյան վրացական և հայկական արվեստի») խորագրով գրքի առաջաբանում. «Նա անմոռանալի ընդունելության է արժանացել հայագիտության վարպետներ՝ Թամանյանի և Թորամանյանի կողմից: Պարոն Թորամանյանը նրան աջակցել է չափազանց հարուստ և ճշգրիտ տեղեկություններով, և նրան թույլ է տվել օգտվելու իր անխոնջ գիտությամբ հավաքած նյութերի հավաքածոյից: Բովանդակ Եվրոպան գիտե, թե որքան պարտական է հայկական հնագիտությունը՝ իր ամենավերջին ուսումնասիրությամբ, այո վարպետին»։
203. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 349)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանությունը՝ Առաքել Պատրիկի։
- «Արվեստի տետրակներ — նկարչական, քանդակագործական, ճարտարապետական, երաժշտական, թատերական ամսագիր, լույս է տեսել Փարիզում։
- ․ Հավանաբար խոսքը Գառնիի հեթանոսական տաճարի մասին է։
204. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 350)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։ Թարգմանությունը՝ Առաքել Պատրիկի։
205. ՍՏԵՓԱՆ ԼԻՍԻՑՅԱՆԻՆ
(էջ 352)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Խոսքը Յ. Բալտրուշայտիսի մասին է։