Այս էջը հաստատված է
պետական պատմական թանգարանի համար ձեռք բերել իրենց ծննդավայրի՝ Շապին Գարահիսարի տարազը՝ զգեստներ, զարդեր և մի քանի այլ կենցաղային իրեր։ Հյուսիսյանը այդ խնդիրը կատարել է։
- 2․ Էնթարի— կանացի շրջազգեստ առանց օձիքի, երկար թևերով, փեշը երեք ճյուղանի, երկարությունը՝ ծնկերից ներքև:
- 3. Շալվար— զգեստ երկու սեռի համար։ Շատ լայն, փոխկերի բերանները հավաքված և կողքերը ոսկե թելով բանված, իսկ տղամարդկանցը՝ երիզով զարդարված։
- 4․ Կլտր— զգեստ երկու սեռի համար, առանց օձիքի, կուրծքը մինչև գոտկատեղը բաց և եզրերը ոսկե թելերով ասեղնագործված։ Հագնում են էնթարու և ելակի վրայից:
- 5․ Թարապուլուս գոտի— մետաքսյա, զոլավոր գործվածք 2×0,3-0,4 մետր չափերի, երկու եզրերը ծոպավոր։ Ծալում են եռանկյունի և փաթաթում մեջքին, ծոպավոր անկյունը հետևի կողմից կախված։
- 6. Քեման— ջութակաձև երաժշտական գործիք, նվագում են ծնկի վրա։
- 7. Գլխի հարդարանք մետաքսյա կտորով փաթաթված շրջանաձև մետաղալար, ճակատի մասը ծածկված երեք շարք զարդադրամներով, ականջների մոտ համեմատաբար խոշոր։ Դրվում է գլխին և վրայից հագցվում տափակ ֆես։
- 8. Ճակտի մարգրիտ — մարգարիտներ, որոնք կարվում էին ֆեսի վրա մեկընդմեջ ջավսայով խառը։
- 9. Ճտի ղստի— մեկից երեք շարք զարդադրամներ, կարված թավիշի վրա և բոլորը միասին ամրացված ոսկե շղթայի վրա, գործածվում էր իբրև վզնոց:
213. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ
(էջ 367)
Բնագիրը՝ Թ. Թորամանյանի արխիվում, նրա ժառանգների մոտ։ Տպագրվում է առաջին անգամ։
- Թորամանյանը ուներ երկար տարիներ չբուժված խրոնիկ բնույթի սրտի լայնացում։ Մահվան նախորդ տարին այդ հիվանդությունը ընդունեց սուր բնույթ և զուգորդվելով շնչահեղձության նոպաների հետ, 70-րդ տարվա շեմին (1934, մարտի 1) վերջ դրեց նրա կյանքին։
- Նկատի ունի հայ ճարտարապետության վերաբերյալ նյութերի մշակումը, եզրակացությունների գրի առումը և դրանց մաս առ մաս հրատարակումը։
- Խոսքը ՀՍԽՀ լուսժողկոմի կուլտուր-պատմական ինստիտուտի մասին է։
- Նկատի ունենալով Թորամանյանի առողջական վիճակը, կարելի է ասել, որ նա Չոպանյանի խնդիրը չի կարողացել կատարել։
- Տե՛ս 75-րդ նամակի № 1 ծանոթությունը։
214. ՍԵՆԵՔԵՐԻՄ ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆԻՆ
(էջ 368)
Բնագիրը՝ ՀՍՍՀ Մաշտոցի անվան մատենադարանում։ Տպագրվում է առաջին անգամ։
- Տե՛ս 143-րդ նամակի № 2 և № 1 ծանոթությունները։