Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/549

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԶԱՐԳԱՐՅԱՆ ՌՈՍՏՈՄ — Մանկական բժիշկ, խմբագիր զոկերեն լեզվով՝ «Զոկի ճրոյգը» պատկերազարդ գրական հասարակական և քաղաքական հանդեսի, որը լույս է տեսել Թիֆլիսում 1919 և 1932 թվականներին։
ԶԱՔԱՐԵ — Ամիրսպասալար XII—XIII դարերում: Հայ և վրաց իշխան Զաքարյան տոհմից, Վրաստանի Թամարա թագուհու զորավարը։ 1199 թվականին սելջուկներից ազատագրել է Շիրակը և Անին։
ԶԱՔԱՐՅԱ ՍԱՐԿԱՎԱԳ — XVII դարի պատմագիր: Գրել է «Զաքարեայ սարկաւագի պատմությիւնը», որը բովանդակում է սասանյան ժամանակներից մինչև 1699 թվականի դեպքերը և Հովհաննավանքի պատմությունը։
ԶԳՈՆՅԱՆ ՄԻՀՐԱՆ (Skonian Mihran) — Անհայտ։
ԶԵՐՎՈՍ ՔՐԻՍՏԻԱՆ (Zervos Cristian) —«Արվեստի տետրակներ» ամսագրի խմբագիր և դիրեկտոր Փարիզում։
ԶՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ (1894— 1937) — Պատմաբան, 1932—1935 թվականներին Հայաստանի լուսավորության կոմիսարիատի կուլտուր-պատմական ինստիտուտի դիրեկտոր։

ԹԱԴԵՈՍ — Առաքյալ, քրիստոնեության քարոզիչ, որը ս. Բարդողիմեոսի հետ միասին եղել է Հայաստանում և նրանց անվանն է նվիրված Հայաստանյաց եկեղեցին՝ Էջմիածինը։
ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ԵՂԻՇԵ (1870 —1936) — Անվանի գեղանկարիչ։
ԹԱՂԱՅՇՎԻԼԻ ԵՖԻՄԻ ՍԻՄՅՈՆՈՎԻՉ (1863 — 1953) — Պատմաբան, հնագետ, ակադեմիկոս, խմբագրել է «Վրաստանի հնությունները», «Նյութեր Կովկասի հնագիտության վերաբերյալ» ուսումնասիրությունները և այլն։
ԹԱՄԱՆՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐ (1878 — 1936) — Ճարտարապետության ակադեմիկոս, հեղինակ Երևանի առաջին հատակագծի և բազմաթիվ մոնումենտալ շինությունների։ 1923—1932 թվականներին եղել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի նախագահը։
ԹԱՄԱՐ — Վրաստանի թագուհի (1184 —1213)։ Նրա օրոք՝ Վրաստանը դարձել է Մերձավոր Արևելքի հզոր պետություններից մեկը, վրաց-հայկական զորաբանակը հայ զորավար Զաքարե ամիրսպասալարի հրամանատարությամբ ազատագրել է Անին և հայկական այլ շրջաններ սելջուկ զավթիչներից և այլն։
ԹԱՐԽԱՆՅԱՆ — Ախց գյուղի բնակիչ (նամակ № 177)։
ԹԱՐԽԱՆՅԱՆ ԳԵՂԱՄ — Առևտրական, Վաղարշապատի բնակիչ:
ԹՈՐԱՄԱՆՅԱՆ ԳԱՌՆԻԿ (ծնվ. 1920) — Հայաստանի գունավոր մետաղների ձեռնարկությունների նախագծման պետական ինստիտուտի շինարարական բաժնի գլխավոր ճարտարապետ։ Թորոս Թորամանյանի որդին։
ԹՈՐԱՄԱՆՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ (1889 —1952) — Թոթոս Թորամանյանի կինը:
ԹՈՒՄԱՆՅԱՆ ԳՅՈՐԳԻ — Հասարակական գործիչ Թիֆլիսում, «Новое обозрение» թերթի խմբագիրներից։
ԹՈԻՄԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1869—1923) — Անվանի բանաստեղծ, հասարակական գործիչ։
ԺՈԻԿՈՎՍԿԱՅԱ ԱԼԵՔՍԱՆԴՐԱ ԱԼԵՔՍԵԵՎՆԱ — Ն. Մառի կինը, որը 1905 և 1907 թվականների պեղումների շրջանում երեխաների հետ միասին եղել է Անիում։

ԻԶՄԻՐԼՅԱՆ ՄԱՏԹԵՈՍ (1845—1910) — Եղել է Կոստանդնուպոլսի պատրիարք, 1909—1910 թվականներին Ամենայն հայոց կաթողիկոս։ Հեղինակ է «Հայրապետութիւն