Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցւոյ և Ախթամար ու Սիս» գրքի։
ԻՍԱՀԱԿՅԱՆ ԽԱՉԱՏՈԻՐ (1849 — 1918) — Ալեքսանդրապոլի բնակիչ, առևտրական, վառելափայտի կապալառու:
ԻՎԱՆԵ — Աթաբակ XII—XIII դարերում: Զաքարյան տոհմից հայ և վրաց իշխան, պետական գործիչ։
ԼԱԼԱՅԱՆ ԵՐՎԱՆԴ (1863 — 1931) — Ականավոր ազգագրագետ, բանահավաք, հիմնադիր հայոց ազգագրական ընկերության և ազգագրական թանգարանի Թիֆլիսում։ 1896 — 1916 թվականներին խմբագրել և հրատարակել է «Ազգագրական հանդեսը», որին աշխատակցել է Թորամանյանը։
ԼԱՍՏԻՎԵՐԴՑԻ ԱՐԻՍՏԱԿԵՍ — XI դարի պատմիչ, գրել է Հայաստանի պատմությունը հայկական թագավորության անկման շրջանում՝ «Պատմութիւն Արիստակեայ վարդապետի Լաստիվերտեցւոյ»։
ԼԵՈ (ԱՌԱՔԵԼ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ. 1860 — 1932) — Ականավոր պատմաբան, գրականագետ, հրապարակախոս, վիպասան։ Հեղինակ՝ «Հայոց պատմություն» բազմահատոր աշխատության, հայագիտական ուսումնասիրությունների, «Անի» ճանապարհորդական նոթերի և այլն։
ԼԵՈՆՏԻԵՎ Կ. — Ինժեներ, «Լումա» ամսագրում 1909 թվականին լույս է ընծայել «Անի քաղաքի ավերակները» հոդվածաշարքը, որը ձոնել է Թորոս Թորամանյանին։
ԼԵՎՈՆ — Տե՛ս Լիսիցյան Լևոն։
ԼԵՎՈՆՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ (1872 — 1947) — Արվեստաբան, բանասեր, խմբագիր «Գեղարվեստ» պատկերազարդ հանդեսի, որտեղ լույս են տեսել նաև Թորամանյանի աշխատությունները։ 1925 թվականի մարտից եղել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի անդամ։
ԼԻՍԻՑՅԱՆ ԼԵՎՈՆ (1891 — 1921) — Արվեստաբան, 1911 —1914 թվականներին ուսանել է Վիեննայի համալսարանի արվեստի պատմության ինստիտուտում: 1920 — 1921 թվականներին եղել է Էջմիածնի կուլտուր-կրթական հաստատությունների (թանգարանի, մատենադարանի, տպարանի և այլն) կոմիսար։ Զոհվել է փետրվարյան ավանտյուրայի օրերին և թաղված է 15 կոմունարների եղբայրական գերեզմանոցում՝ Էջմիածնում։
ԼԻՍԻՑՅԱՆ ԿԱՏԱՐՒՆԵ (1863 — 1956) — Մանկավարժ, հասարակական գործիչ, խմբագիր մանկական «Հասկեր» ամսագրի։
ԼԻՍԻՑՅԱՆ ՍՏԵՓԱՆ (1865 — 1947) — Ազգագրագետ, աշխարհագրագետ, մանկավարժ, պրոֆեսոր Երևանի պետական համալսարանում և Հայաստանի պատմության պետական թանգարանի ազգագրական բաժնի վարիչ։ 1925 թվականից նշանակվել է Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի անդամ։
ԼՈՌՈԻ ՄԵԼԻՔ ԱՇԽԱՐՀԲԵԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ — Տե՛ս Քալանթարյան Աշխարհբեկ։
ԼՈՒՍԱՎՈՐԻՉ ԳՐԻԳՈՐ — Հայ առաջին կաթողիկոսը III —IV դարերում։
ԽԱԼԱԹՅԱՆ ԲԱԳՐԱՏ —Բանասեր, ֆոլկլորիստ։ Կատարել է նաև դամբարանների պեղումներ։ Գրել է ազգագրական և հնագիտական բնույթի ուսումնասիրություններ: