Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/551

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԽԱԼԱԹՅԱՆՆԵՐ (ԿԱՐԱՊԵՏ ԵՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ) — Ալեքսանդրապոլցի վաճառականներ։ Ն. Մառը իր «Անվո շարք» սերիայի № 2 պրակում նրանց մասին հիշատակել է որպես Անիի պեղումներին աջակցող անձնավորությունների։
ԽԱԼԱԹՅԱՆՑ (ՅԱՆՑՆԵՐ, ՅԱՆ, ՅԱՆՔ) — Տե՛ս Խալաթյաններ։
ԽԱՉ — Տե՛ս Խաչատրյան Աստվածատուր։
ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՍՏՎԱԾԱՏՈԻՐ — Հայագետ, պատմաբան, արևելագետ։ Հեղինակ՝ «Հայաստանի սեպագիր շրջանի քննական պատմությունը» և Դոլենսի հետ միասին՝ «Հայոց պատմություն» աշխատությունների։
ԽԱՉԻԿ (Հայր, վարդապետ) — Տե՛ս Դադյան Խաչիկ։
ԽԻԶԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ (1870 — 1952) — Ճարտարապետ, Բաքվի հայոց կուլտուրական միության գեղարվեստական սեկցիայի նախագահ։
ԽՈՍՏԻԿՅԱՆ ՄԻՍԱԿ (1880 — 1937) — Մանկավարժ Էջմիածնի ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում և հետագայում Երևանի ուսումնական հաստատություններում։
ԽՈՐԵՆ ԵՊԻՍԿՈՊՈՍ — Տե՛ս Մուրադբեկյան Խորեն։
ԽՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ (ՄԿՐՏԻՉ I. 1820—1907) — Բանաստեղծ, մշակութային գործիչ, խմբագիր, հրատարակիչ «Արծիվ Վասպուրականի» ամսաթերթի Վանում։ 1893 թվականից Ամենայն հայոց կաթողիկոս։
ԽՈԻԴԱՎԵՐԴՅԱՆ ԱՐԻՍՏԱԿԵՍ — Հովհաննավանքի պահակը 1924 թվականից առ այսօր։ Մի քանի տարի նրա հսկողությանն է հանձնվել նաև Սաղմոսավանքի, Ուշիի, Կարփիի, Մուղնու և այլ ենթաշրջանների հուշարձանները (նամակ № 182)։
ԽՈԻԴԱՎԵՐԴՅԱՆ ՆԵՐՍԵՍ — Հոգևորական, Բեսարաբիայի թեմի առաջնորդը, որին ենթակա էին Մոսկվայի և Պետերբուրգի հայոց եկեղեցիները։

ԾԱՏՈԻՐ — Տե՛ս Հովհաննիսյան Ասատուր:

ԿԱՂԱՆԿԱՏՎԱՑԻ ՄՈՎՍԵՍ — X դարի պատմիչ։ Գրել է «Պատմութիւն Աղուանից աշխարհի»։
ԿԱՄՍԱՐԱԿԱՆՆԵՐ — Շիրակի հայ իշխանական տոհմ և Անի ամրոցի տերերը V—VIII դարերում։
ԿԱՐԱՆՅԱՆ(Ց) ՀԱԿՈԲ (1870 — 1920) — Ալեքսանդրապոլցի վաճառական, եղել է Թորամանյանի և Մառի գիտական գործունեության ջերմ երկրպագուն ու նրանց անձնական բարեկամը։
ԿԱՐԱՆՅԱՆ(Ց) ՀԱՐՈԻԹՑՈԻՆ (1865—1915) — Ալեքսանդրապոլցի վաճառական։ 1911 թվականին հրատարակել է Թորամանյանի «Տեկորի տաճարը» խորագրով ուսումնասիրությունը։
ԿԱՐԱՆՅԱՆՑՆԵՐ — Տե՛ս Կարանյան Հակոբ և Կարանյան Հարություն։
ԿԱՐԱՊԵՏ — Տե՛ս Ամիրյան Կարապետ (նամակներ № № 44, 51, 150, 152, 153)։
ԿԱՐԱՊԵՏ — Տե՛ս Սարաֆյան Կարապետ (նամակ № 209)։
ԿԱՐԱՊԵՏ (վարդապետ, եպիսկոպոս) — Տե՛ս Տեր-Մկրտչյան Կարապետ (նամակ № 89):
ԿԱՐԻՆՅԱՆ ԱՐՇԱՎԻՐ (ծնվ. 1895) — ճարտարապետ Ալեքսանդրիայում։ Նախագծել և կառուցել է Ալեքսանդրիայի նոր փարոսը 1920 թվականին։ Թորամանյանը եղել է նրա մկրտության կնքահայրը Կոստանդնուպոլսում՝ 1895 թվականի սեպտեմբերի 17-ին։ Այժմ Հայաստանյան ճակատի գանձապահ։