Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/552

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԿԱՐԻՆՅԱՆ ՀՈՎԵԼ — Երկաթագործ և հրավառության վարպետ Ալեքսանդրիայում, Մինչև 1895 թվականը բնակվել է Կոստանդնուպոլսում և եղել է Թորամանյանի աշխատանքային ընկերն ու անձնական բարեկամը։
ԿԼՈԻԳԵ (Kluge) — Անհայտ։
ԿՅՈԻՄԻՇՅԱՆ — Անհայտ։
ԿՈՄԻՏԱՍ (1869 — 1935) — Հայտնի երաժշտագետ, երգահան։
ԿՈՆԴԱԿՈՎ ՆԻԿՈՏԻՄ ՊԱՎԼՈՎԻՉ (1844 — 1925) — Հին ռուսական և բյուզանդական արվեստի պատմաբան, ակադեմիկոս։
ԿՈՋՈՅԱՆ ՀԱԿՈԲ (1883 — 1959) — Անվանի գեղանկարիչ, հեղինակ Սասունցի Դավիթ և բազմաթիվ այլ կոմպոզիցիոն նկարների։
ԿՈՍՏԱՆՅԱՆՑ ԳԵՂԱՄ — Ինժեներ, Կարապետ Կոստանյանի կրտսեր եղբայրը:
ԿՈՍՏԱՆՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ (1853 — 1920) — Հայագետ, բանասեր, մանկավարժ: Եղել է Էջմիածնի Գևորգյան և Մոսկվայի Լազարյան ճեմարանների ուսուցիչ և տեսուչ։
ԿՈՐՅՈՒՆ (վարդապետ) — Տե՛ս Սահակյան Կորյուն։
ԿՐԻՎԱՆՅԱՆ ՇՄԱՎՈՆ — Վաղարշապատի բնակիչ։
ՀԱԽՈԻՄՅԱՆ ՍԻՄՈՆ (1870 — 1926) — Գրականագետ, հրապարակախոս, թարգմանիչ, խմբագիր-հրատարակիչ «Գործ», «Ժամանակ» և «Օրեր» պարբերականների։
ՀԱԿՈԲ — Տե՛ս Կարանյան Հակոբ (նամակներ № № 54, 134, 137, 165):
ՀԱԿՈԲՅԱՆ ԱԼԵՔՍԱՆ (1880 — 1912) —Նախկին սպա, հաշմանդամության պատճառով զորացրված, զբաղվում էր դերձակությամբ: Կապալառու էր Ալեքսանդրապոլի կայազորի զինվորական համազգեստի պատրաստման, 1904 — 1912 թվականներին Թորամանյանը պարբերաբար բնակվել է նրա տանը:
ՀԱԿՈԲՅԱՆ ՄԿՐՏԻՉ (ծնվ. 1895) — Մինչև 1920 թվականը եղել է փոստի հեռագրիչ, իսկ հետագայում հաշվային աշխատող Լենինականի երկաթգծի վարչությունում։ Այժմ թոշակառու Երևանում։
ՀԱՄԱՅԱԿ (վարպետ) — Տե՛ս Հմայակ վարպետ (նամակներ № № 55, 56):
ՀԱՄԵ — Անհայտ։
ՀԱՄՈ — Անհայտ (նամակ № 197)։
ՀԱՅԿ — Տե՛ս Դադյան Հայկ։
ՀԱՅԿԱԶՈՒՆԻ ՊԵՏՐՈՍ (ՍԻՄՅՈՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ. 1839 —1927) — Հասարակական և կուլտուրական գործիչ, մանկավարժ, աշխատակցել է «Մեղու Հայաստանի» և «Արարատ» պարբերականներին։
ՀԱՆՌԻԵԹ Լ. — Հեղինակ՝ «Հիմնական դասեր գծագրության» ձեռնարկի:
ՀԱՊՈԶՅԱՆ ՄԵՍՐՈՊ (ծնվ. 1887) — Արքեպիսկոպոս և Վիեննայի Մխիթարյան միաբանության ընդհանրական աբբա: Բանասեր, մանկավարժ, փիլիսոփայության դասախոս։
ՀԱՋԻ — Տաճկահայ գաղթական, Էջմիածնի վանքի դռնապան: Նրա բնակարանը գտնվել է Էջմիածնի վանքի պարիսպների հողե պատերով բուրգերից մեկում, որտեղ 1904 — 1907 թվականներին իջևանել է նաև Թորամանյանը:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ (վարդապետ, հայր սուրբ) — Տե՛ս Շահինյան Հարություն:
ՀՄԱՅԱԿ — Տե՛ս Ղուկասյան Հմայակ (նամակ № 164)։
ՀՄԱՅԱԿ (վարպետ) — Անիի հուշարձանները վերանորոգող որմնադիր։
ՀՅՈՒՍԻՍՅԱՆ ԳԱՌՆԻԿ (1881 — 1957) — Շապինգարահիսարցի արհեստավոր: