Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/554

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՌ ՎԱԼՈԴՅԱ ՆԻԿՈԼԱԵՎԻՉ — Ն. Մառի կրտսեր որդին․ մանկության տարիներին եղել է Անիում։ Վաղամեռիկ։
ՄԱՏԹԵՈՍ (ՎԱՐԴԱՆՅԱՆ ?) — Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի գյուղատնտեսը 1924—1927 թվականներին։
ՄԱՏԻՆՅԱՆ ՍԱՀԱԿ (1870 — 1942) — Մանկավարժ, հետագայում հաշվային աշխատող։
ՄԱՐԱՆՋՅԱՆ ՄԵՍՐՈՊ (ծնվ. 1893) — 1914 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանը, եղել է ցարական սպա և պատերազմի դաշտում վիրավորվելուց հետո, 1919 թվականին, մեկնել է Ֆրանսիա բուժման։ Այնտեղ ավարտել է Նանսի համալսարանի ինժեներական ֆակուլտետը։ Իր անմիջական հսկողության տակ փաթեթել ու արտասահմանից ուղարկվել է Լենինականի և Իվանո-Վոզնեսենսկի տեքստիլ գործարանների սարքավորումները, Տագանրոգի ցեմենտի գործարանը և այլն։ Այժմ թոշակառու Ֆրանսիայում։
ՄԱՐԻԱՄ — Տիրամայր։
ՄԱՔՍԻՄԻԼԻԱՆՈՍ ԳՈԻԼԻԵԼՄՈՍ — Սաքսոնիայի իշխան, Ֆրիբուրգի համալսարանի պրոֆեսոր, իրավագիտության և ծիսակատարության դասախոս, հայագետ: 1907 թվականին եղել է Անիում և 1909 թվականին 300 ռուբլի հատկացրել Թորամանյանին, ի նպաստ նրա աշխատանքների շարունակման Անիում։
ՄԵԼԻՔ-ԱԴԱՄՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ (1885 —1949) — Բժիշկ, պրոֆեսոր- դոկտոր։ Երևանի բժշկական ինստիտուտի դասախոս և ներքին հիվանդությունների ու ախտորոշաբանության ամբիոնի վարիչ։
ՄԵԼԻՔ-ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ ԳԵՎՈՐԳ — Փաստաբան, ժուռնալիստ, հասարակական գործիչ։ 1918—1919 թթ. եղել է Հայաստանի հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարար։
ՄԵՅԵ ԱՆՏՈԻԱՆ (Meillet Antoine․ 1866 — 1936) — Ֆրանսիացի հայտնի լեզվաբան, հայագետ, ակադեմիկոս։
ՄԵՈԹԵՄԵՏՅԱՆ ԱՐՄԵՆԱԿ — Տնօրեն Կահիրեում հրատարակվող «Հուսաբեր» (1912—1917) ազգային, քաղաքական, տնտեսական, գրական օրաթերթի։
ՄԵՍՐՈՊ (վարդապետ, եպիսկոպոս, հայր) — Տե՛ս Տեր-Մովսիսյան Մեսրոպ։
ՄԻՆԱՍՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ (ծնվ. 1907) — Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, բժշկական վերահսկողության և բուժական ֆիզկուլտուրային վերաբերող աշխատությունների հեղինակ։ Թորամանյանի փեսան:
ՄԻՆԱՍՅԱՆ ՍԻՐԱՆՈԻՇ (ծնվ. 1910) — Բժշկական գիտությունների թեկնածու, համաճարակագիտության և գործնական առողջապահության ինստիտուտի ավագ գիտական աշխատակից։
ՄԻՐԶՈՅԱՆ — Անհայտ։
ՄԻՐԶՈՅԱՆՑ ՀՈՎՍԵՓ — Գյուղատնտես, մանկավարժ, խմբագիր հրատարակիչ «Գավառի ձայն» եռօրյա լրագրի Ալեքսանդրապոլում։
ՄԻՔԱՅԵԼ — (վարդապետ, հայր սուրբ, հայր) — Տե՛ս Տեր-Մինասյան Միքայել։
ՄԽԻԹԱՐՅԱՆ ՂԱԶԱՐ — Վաղարշապատի բնակիչ (նամակ № 159)։
ՄՈՎՍԻՍՅԱՆ ՀՈԻՍԻԿ — Էջմիածնի միաբան։
ՄՌԱՎՅԱՆ ԱՍՔԱՆԱԶ (1886 — 1929) — Պրոֆեսիոնալ հեղափոխական, պետական գործիչ։ 1923 թվականից մինչև մահը եղել է Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսար և Ժողկոմխորհի նախագահի տեղակալ։
ՄՍՐԼՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ — Շապինգարահիսարցի։