Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/556

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՇՉԻԳՈՎՍԿԻ — Տե՛ս Ստրժիգովսկի Յոզեֆ։
ՇՉՈԻՍԵՖ ԱԼԵՔՍԵՅ ՎԻԿՏՈՐՈՎԻՉ (1873 — 1949) — Ռուս ականավոր ճարտարապետ ակադեմիկոս։
ՇՎԻԳԵՐ ՅՈՀԱՆՆԵՍ ("Schwieger Iohannes) — Արվեստաբան Վիեննայում։ Եղել է Թորամանյանի 1913 թվականին պրոֆ. Ստրժիգովսկու մոտ թողած չափագրություններր 1926 թվականին հեղինակին վերադարձնող հանձնաժողովի անդամ։ ՇՈԻԱԶԻ ԱՎԳՈԻՍՏ (Choisy Auguste. 1841 — 1909) — Ֆրանսիացի ինժեներ, ճարտարապետության պատմաբան, իր աշխատություններում դրական կարծիք է հայտնել հայ ճարտարապետության ինքնատիպության մասին։

ՈՍԿԵՐՉՅԱՆ ՍԱՐԳԻՍ — Մանկավարժ, ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը, գրել է «Մեր Բայբուրդը» պատմազգագրական վեպը։ Այժմ բնակվում է Բաքվում։

ՉԱՐԽՉՅԱՆ — Անհայտ։
ՉՈՊԱՆՅԱՆ ԱՐՇԱԿ (1872 — 1954) — Գրականագետ, բանաստեղծ, քննադատ, միջնադարյան հայ բանաստեղծության ֆրանսերեն թարգմանիչ։ Խմբագրել է Փարիզում հրատարակվող «Անահիտ» հանդեսը, որտեղ տպագրվել են Թորամանյանի երկու հոդվածները։

ՊԱԼԱՔՅԱՆ ԳՐԻԳՈՐԻՍ (1875 — 1934) — Հոգևորական գործիչ, մտավորական, հեղինակ «Հայ գողգոթան» գրքի: ՊԱԼԵՆՑ — Հայ գրավաճառ-հրատարակիչ՝ 1860 թվականից Կ. Պոլսում, 1927-ից փոխադրվել է Փարիզ։
ՊԱԼՅԱՆ ԿԱՐՈ (1878 — 1961) — Հայ ճարտարապետ Եգիպտոսում։ Շրջանավարտ Կոստանդնուպոլսի գեղարվեստի ճեմարանի, որտեղ սովորել է նաև Թորամանյանը։ Գրել է «Եգիպտոս և արաբական ճարտարապետությունը» գիրքը: Եղել է խմբագիր 1916—1917 թվականներին Կահիրեում լույս տեսնող «Անապատի հուշարձանը» գրական պարբերաթերթի։
ՊԱՀԼԱՎՈԻՆԻ ԱՊԼՂԱՐԻՊ — Հայոց մարզպան Անիում XI դարում։
ՊԵՏՐՈՍ — Առաքյալ։
ՊԵՏՐՈՍՅԱՆ — Անհայտ (նամակ № 29)։
ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՎԵՏԻՍ — Հայաստանի հնությունների պահպանության կոմիտեի հրահանգիչ Էջմիածնի շրջանում։
ՊԵՐԵՆՇՏԱՄ — Տե՛ս Բերենշտամ։
ՊԸՅԸԳԼԻՈԻ ԳՐԻԳՈՐԻՍ (1840 — 1912) — Ռումինահայ պատմաբան, հասարակական գործիչ։
ՊՈԼՏՈՐԱՑԿԻ ՍԵՄՅՈՆ ՆԻԿՈԼԱԵՎԻՉ — Նկարիչ Պետերբուրգում։ Մասնակցել է Անիի պեղումներին և վերականգնել Գագկաշեն ս. Գրիգորի եկեղեցու պեղումներով հայտնաբերված Բագրատունի Գագիկ I-ի արձանը:
ՊՈԿՐԻՇԿԻՆ Պ. Պ — Ճարտարապետ։
ՊՈՂՈՍ — Առաքյալ։
ՊՐԵՈԲՐԱԺԵՆՍԿԻ Մ. Տ. (1854 — 1920) — Ռուս ճարտարապետ, Պետերբուրգի գեղարվեստական ակադեմիայի խորհրդի անդամ և ճարտարապետական բաժանմունքի պրոֆեսոր։