Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Die Baukunst der Armenier und Europa («Հայերի ճարտարապետությունը և Եվրոպան») և այլն։
ՍՏՐՉԻԳՈՎՍԿԻ — Տե՛ս Ստրժիգովսկի։
ՍՏՐՉԻԳՈՎՍԿԻ ՀՈՎՍԵՓ — Տե՛ս Ստրժիգովսկի Յոզեֆ։
ՍՈԻԼՏԱՆՈՎ ՆԻԿՈԼԱՅ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ (1850 —1908) — Ռուս ճարտարապետ, ճարտարապետության պատմաբան, ակադեմիկոս։
ՍՈԻՐԵՆՅԱՆ ՎԱՐԴԳԵՍ (1860 —1921) — Ականավոր հայ գեղանկարիչ:

ՎԱԼՈՏԻ — Տե՛ս Մառ Վալոդյա Նիկոլաևիչ։
ՎԱՉՅԱՆՑ ԱՍԱՏՈԻՐ — Լեռնային ինժեներ, Բաքվի «Արամազդ» նավթարդյունաբերական ընկերության գլխավոր դիրեկտոր։
ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՏՈՆ — Էջմիածնի միաբան, Խորվիրապի վանահայրը
ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ — Ֆիզիոոգ, Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր, հասարակական գործիչ, Պետերբուրգի առաջին բժշկական ինստիտուտի ֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչ և Պետերբուրգի հայ եկեղեցու կալվածքների կառավարման խորհրդի անդամ։
ՎԵԶԵՆԴՈՆԿ (Wesendonk) — Գերմանարի դեսպան Թիֆլիսում:
ՎՌԱՄ — Տե՛ս Բաբայան Վռամ:
ՎՐՈԻՅՐ ԱՐԱՄ (ՄԱԿԱՍՉՅԱՆ. 1863 — 1924) — Դերասան, հնագետ, լուսանկարիչ, եղել է Պետերբուրգի հնագիտական ընկերության անդամ։ Մասնակցել է Անիի պեղումներին, կազմել է Անիի և Լոռու պատմական հուշարձանների ստերեոսկոպիկ լուսանկարների ալբոմ։ Խմբագրել է «Հուշարար» հանդեսը, որտեղ տպագրվել են Թորամանյանի մի քանի հոդվածները։
ՎՐՈԻՅՐ ԱՐՏԱՇԵՍ (ծնվ․ 1897) — ՀՍՍՀ վաստակավոր դերասան, հնագետ-լուսանկարիչ։ 1916 թվականից մասնակցել է Անիի պեղումներին, գրել է «Անիում» հուշերի գիրքը (նամակ № 194)։

ՏԱԿԱՅՇՎԼԻ — Տե՛ս Թաղայշվիլի։
ՏԱՄԱՆՅԱՆ — Տե՛ս Թամանյան Ալեքսանդր։
ՏԱՐԱԳՐՈՍ — Տե՛ս Տեր-Վարդանյան Տարագրոս։
ՏԵԿՏԱՆԴԵՐ (Tectander) — Գերմանացի ճանապարհորդ, 1604 թվականին եղել է Հայաստանում և տեղեկություններ հաղորդել Էջմիածնի վանքի մասին։
ՏԵՐ ԽՈՐԵՆ — Տե՛ս Ստամբոլցյան Խորեն։
ՏԵՐ-ՀԱԿՈԲՅԱՆ ՍԵՆԵՔԵՐԻՄ (1883 — 1938) — Բանասեր, 1921 — 1937 թվականներին եղել է մատենադարանի դիրեկտոր Էջմիածնում։ 1923 թվականից նշանակվել է Հայաստանի հնությունների պահպանության նորակազմ կոմիտեի անդամ։
ՏԵՐ-ՀԱՐՈԻԹՅՈԻՆՅԱՆ ՀԱԿՈԲ — Հասարակական գործիչ, մտավորական, 1915 — 1917 թվականներին հրատարակել է «Նոր օր» և 1917 — 1918 թվականներին «Հայաստան» օրաթերթերը։
ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԵՍԱՅԻ — Հոգևորական, Ապարանի շրջանի Տամճըլու (այժմ Մռավյան) գյուղի քահանա։
ՏԵՐ-ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ (1897 — 1938) — Տնտեսագետ, քաղաքատնտեսության դասախոս Երևանի պետական համալսարանում։ Թորամանյանի հետ ծանոթացել է Ալեքսանդրապոլում 1917 թվականին։ Բաշգյուղ (այժմ Սարալանջ) գնացած ժամանակ՝ Թորամանյանը իջևանում էր Հմայակի ծնողների տանը։