ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ ԿՈՆՍՏԱՆԴԻՆ — Ալեքսանդրապոլի բնակիչ, հավանաբար Թորամանյանը բնակվել է նաև նրա տանը:
ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ (1851 — 1918) — 1901 — 1918 թվականներին եղել է Անիի վանահայր: Մեծ դեր է կատարել Անիի հուշարձանների պահպանության գործում և օժանդակել է Անին ուսումնասիրության գնացած գիտնականներին։ Այդ առթիվ նրան բարձր են գնահատել պրոֆեսոր Մառը, Թորամանյանը, Ստրժիգովսկին և ուրիշներ։
ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ ԿԱՐԱՊԵՏ — Էջմիածնի միաբան, եղել է վանական կառավարության անդամ, Գևորգյան ճեմարանում ուսուցիչ, Երևանի փոխթեմակալ։
ՏԵՐ-ՄՈՎՍԻՍՅԱՆ ՄԵՍՐՈՊ (1865 — 1940) — Հայագետ, մագիստրոս, մշակութային գործիչ։ Եղել է Էջմիածնի մատենադարանապետ, դիվանի խորհրդի անդամ, Գևորգյան ճեմարանի տեսուչ։ Գրել է հնագիտական բնույթի ուսումնասիրություններ։
ՏԵՐ- ՇՄԱՎՈՆՅԱՆ — Բժիշկ։
ՏԵՐ-ՍԱՐԳՍՅԱՆ ՔՐԻՍՏԱՓՈՐ — Ճարտարապետ, զբաղվել է Զվարթնոց տաճարի վերակազմությամբ և մի քանի հարցերում հակադրվել Թորամանյանի տեսակետներին։
ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆ ՏԱՐԱԳՐՈՍ (1878 — 1953) — Մանրանկարիչ, քանդակագործ, մանկավարժ: 1915-1917 թվականներին մասնակցել է Անիի պեղումներին։
ՏԻԳՐԱՆ — Տե՛ս Տիգրան Խարկովցի (նամակ № 27)։
ՏԻԳՐԱՆ ԽԱՐԿՈՎՑԻ — Անիի փոստատարը և պեղող բանվոր։ Անիից 3 կմ արևելք գտնվող Խարկով գյուղի բնակիչ։
ՏՅՈՒՌՆՖՈՌ (Tournefort 1656 — 1708) — Ֆրանսիացի բուսաբան, ճանապարհորդել է Արևելք և Կովկաս: Իր «Relation d’un voyage du Leyant» աշխատության մեջ կարևոր տեղեկություններ է հաղորդում Հայաստանի հուշարձանների մասին։
ՏՐԴԱՏ I — Հայաստանի թագավոր (66-78), թագադրվել է Հռոմում Ներոն կայսեր կողմից։ Նրա անվանն է վերագրվում Գառնիի ավանդաբար Տրդատաթախթ կամ Հովանոց կոչված հեթանոսական տաճարը, որը կառուցվել է I դարում։
ՏՐԴԱՏ III (287 — 332) — Հայոց թագավոր, որի օրոք Հայաստանում քրիստոնեությունը հայտարարվեց պետական կրոն։
ՐԱԳՈՅՍԿԻ Ս. — Ճարտարապետ։
ՈԻՌՀԱՅԵՑԻ ՄԱՏԹԵՈՍ — XII դարի պատմիչ, գրել է ժամանակագրություն գիրքը, որտեղ տեղեկություններ է հաղորդում 951-1137 թվականներին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի, թուրքերի, բյուզանդացիների, խաչակիրների, Կիլիկյան Հայկական պետության մասին և այլն։
ՈՒՍՈՒՖ ԲԵԿ — Հարուստ եզդի, որ բնակվել է Արագածոտնի գավառում և ապրել է մինչև 1920-ական թվականները։
ՓԱՓԱԶՅԱՆ ՎԱՀԱՆ — Անհայտ։
ՔԱԼԱՆԹԱՐ ԱԼԵՔՍԱՆԴՐ (1855-1913) — Գյուղատնտես, հասարակական գործիչ,«Մշակ»-ի խմբագիր 1892-1911 թվականներին։ Գրել է գեղագիտական, թատերագիտական և գյուղատնտեսական բնույթի հոդվածներ։