Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/563

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱԼԱՄԻ կամ ԱԼԱՄԱՆԻ ս. ԱՆԱՆԻԱ ԵԿԵՂԵՑԻ — Խաչաձև, կենտրոնագմբեթ։ Կառուցվել է 637 թվականին։
ԱԽԹԱՄԱՐԻ ՍՈԻՐԲ ԽԱՉ ՎԱՆՔ (ԵԿԵՂԵՑԻ) — Հայ ճարտարապետության ամենանշանավոր հուշարձաններից, իր հորինվածքով խաչաձև, կենտրոնագմբեթ եկեղեցիների տարատեսակը, աշխարհահռչակ՝ յուրատիպ քանդակներով։ Կառուցել է Մանուել ճարտարապետը 913 — 921 թվականներին Արծրունի Գագիկ I-ի պատվերով։
ԱԽՑԻ ԴԱՄԲԱՐԱՆ — Գետնափոր, խաչաձև հատակագծով, թաղածածք։ Կառուցվել է IV դարում իբրև Արշակունի թագավորների դամբարան։
ԱԽՑԻ ԴԱՄԲԱՐԱՆԻՆ ԿԻՑ ԵԿԵՂՆՑԻ — Կառուցվել է V դարում։ Ավերված։
ԱԾՊՏԵՐԻ ս. ՆՇԱՆ ԵԿԵՂԵՑԻ — Գտնվում է Շապին Գարահիսարում։ Կառուցումը վերագրվում է Վասպուրականի թագավոր Սենեքերիմ Արծրունու որդիներին, XI դարում։
ԱՂԱՎՆԱՏԱՆ ՄՈՏԻ ԲԵՐԴ — Շրջապարիսպ լեռնալանջի վրա։ Հիմքը անշաղախ որձաքարերից, հետագայում ամրացված կիսաբոլոր բուրգերով։
ԱՂԱՎՆԱՏԱՆ ՓՈՔՐ ԵԿԵՂԵՑԻ — Գյուղի մոտի բլրի վրա, կառուցված X — XI դարերում, որձաքարե պարսպափակի մեջ։ ԱՂՏՈԻՑ ՎԱՆՔ — Գտնվում է Սեբաստիայում։
ԱՄԲԵՐԴԻ ԵԿԵՂԵՑԻ — Արտաքուստ ուղղանկյուն, ներսից խաչաձև, անկյուններում երկհարկանի սենյակներով։ Կառուցել է սպարապետ Վահրամ Պահլավունին 1026 թվականին:
ԱՆԻ — Ապուղամրենց ս. Գրիգոր եկեղեցի — Վեցաբսիդ, արտաքինից բազմանիստ։ Կառուցել է Գրիգոր Պահլավունի իշխանը X դարում։ Հատակագծի Թորամանյանի չափագրությունը տե՛ս Strzygowski, Die Baunkwnst der Armenier and Europa, հ. 1, էջ 126,
Աոաքելոց եկեղեցի — Արտաքինից ուղղանկյուն, ներսից քառաբսիդ, հինգ գմբեթով և չորս անկյուններին ավանդատներով։ Կառուցվել է X—-XI դարերում: Թորամանյանի չափագրությունը տե՛ս Strzygowski, նշվ. աշխ. հատ. I, էջ 107 և հատ. II, էջ 825։
Առաքելոց եկեղեցու գավիթ — Հատվող կամարներով, սյունազարդ շինություն, կառուցված XII — XIII դարերում։ Ըստ Թորամանյանի իբրև դամբարան՝ հատկապես Պահլավունի հոգևորականների համար։ Ներքին տեսքն արտահայտող Թորամանյանի վերակազմության նախագիծը տե՛ս Strzygowski, նշվ. աշխ. հատ. II, էջ 825։
Բագրատունիների, (յաց) ապարանք — Տե՛ս Բագրատունիների (յաց) պալատ։