Անի — Բագրատունիների (յաց) պալատ — Երկհարկանի շինություն, Միջնաբերդ կոչված բարձունքի վրա: Կառուցվել է IX—XI դարերում: Ամբողջովին ավերված։ Պեղվել է 1907—1908 թվականներին: Թորամանյանի չափագրությունը տե՛ս Strzygowski, նշվ. աշխ. հատ. I, էջ 273, Թ. Թորամանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հատ. I, էջ 360։
— Գագկաշեն ս. Գրիգոր եկեղեցի— Հիմնադրված Բագրատունի Գագիկ I-ի կողմից 1001 թվականին՝ Զվարթնոց տաճարի նմանությամբ։ Ըստ ոմանց Տրդատ ճարտարապետի գործ։ Պեղվել է 1905—1906 թվականներին։
— ս. Գրիգոր —1892 թվականին պեղված (Բախտաղեկի)։ Կառուցվել է XIII դարում. ներսից նկարազարդված:
— Զույգ վաճառատուն — Երկհարկանի կրպակների շարք, կառուցվել է XIII դարում։ Հայտնաբերվել է պեղումների ժամանակ։
— Լուսավորիչ ս. Գրիգոր (Նախշլի) - Գմբեթասրահ եկեղեցի: Կառուցվել է Զաքարե ամիրսպասալարի զորավար Տիգրան Հոնենցի կողմից 1215 թվականին։ Հայտնի է արտաքին ճոխ զարդաքանդակներով և ներսի որմանկարներով (ֆրեսկո)։
— Լուսավորչի գավիթ — Բացօթյա, սյունազարդ ծածկույթ՝ հակառակ ժամանակակից ընդհանրացած ձևի: Ըստ Թորամանյանի կառուցվել է եկեղեցուց կես դար հետո։
— Խանապար — Տե՛ս Հյուրատուն։
— Ծաղկոցաձորի կողմի պալատ — 3 — 4 հարկանի, ըստ Թորամանյանի հասարակական շենք, կառուցված XIII դարում, թյուրիմացաբար անվանված պալատ։
— Կաթողիկե — Տե՛ս Մայր եկեղեցի:
— Կուսանաց վանք — Վեց աբսիդանի եկեղեցի, կառուցված XIII դարում Տիգրան Հոնենցի կողմից:
— Հյուրատուն — XII—XIII դարերի, երկհարկանի, հարավային մուտքի ճակատը զարդարված վիշապի և թագագլուխ, թևավոր առյուծի բարձրաքանդակներով: Պեղվել է 1908 թվականին: Թորամանյանի վերակազմության նախագիծը տե՛ս Марр, Ани, տախտակ XXXVI նկ. 147:
— Հովվի եկեղեցի — Աստղաձև հատակագծով, եռահարկ հորինվածքով: Ունի առանձնակի հետաքրքրություն ներկայացնող կառուցվածքային համակարգ՝ կողմերից ճառագայթաձև դեպի կենտրոն հավաքող կամարներ, որոնք իրենց վրա կրում են երկրորդ հարկաբաժինը: Կառուցվել է XI դարում, ըստ Թորամանյանի՝ որպես դամբարան: Գտնվում է Անիի պարիսպներից դուրս: Թորամանյանի կատարած վերակազմության նախագիծը տե՛ս «Կաթիլ մը հայ գեղարվեստի ծովեն», «Գեղունի», 1909, № 6:
— Ղրզ ղալայի եկեղեցի — Հնարավոր չեղավ պարզել, թե Թորամանյանը որ եկեղեցին է ակնարկում:
— Մայր եկեղեցի — Գմբեթասրահ, կառուցել է Տրդատ ճարտարապետը 1000 թվականին։ Որմամույթերի սլացիկ կերտվածքով և երկկենտրոն կամարների հարմարագույն գործածությամբ մեծարժեք նորույթ հանդիսացավ հայ ճարտարապետության բազմահարուստ գանձարանում: Թորամանյանի կատարած չափագրությունը և վերակազմության նախագծերը տե՛ս Strzygowski, նշվ. աշխ. հատ. 1, էջ 185, 187, 317:
Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/564
Արտաքին տեսք
Այս էջը հաստատված է