Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/566

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՏԸՅԱՄԱՆԻ ԵԿԵՂԵՑԻ — (Թալինի շրջան) Հռիփսիմեի տիպի՝ ներսից խաչաձև, դրսից ուղղանկյուն, լայնանիստ գմբեթով։ Կառուցվել է VI — VII դարերում:
ԱՐԹԻԿԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. Մեծ եկեղեցի Մաստարայի տիպի՝ քառաբսիդ, գմբեթավոր։ Կառուցվել է VII դարում։

— բ․ Փոքր եկեղեցի (ս. Մարինե) եռախորան, թաղածածք, խաչաձև։ Կառուցվել է VII դարում։


ԱՐՃԵՇԻ ԵԿԵՂԵՑԻ ՌՈԻՄԻՆԻԱՅՈԻՄ — Կառուցվել է 1513—1521 թվականներին: Կառուցումը վերագրվում է Վասպուրականի Արճեշ քաղաքից դեպի Մակեդոնիա գաղթած հայերին։
ԱՐՈԻՃԻ ԿԱԹՈՂԻԿԵ — Գմբեթասրահ եկեղեցի, կառուցել է Հայաստանի կառավարիչ Գրիգոր Մամիկոնյանը 672 թվականին։
ԲԱԳԱՐԱՆԻ ս. ԹԵՈԴՈՐՈՍ ԿԱԹՈՂԻԿԵ ԵԿԵՂԵՑԻ — Խաչաձև, կենտրոնագմբեթ: Կառուցել է Բուդ Առավիղյան իշխանը 624 — 631 թվականներին։ Թորամանյանի չափագրած հատակագիծը և կտրվածքը տե՛ս Strzygowski նշվ. աշխ. հատ. 1, էջ 95 —96։
ԲԱԳԱՐԱՆԻ ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ — Կառուցել է Սմբատ Մագիստրոսը 1009 կամ 1010 թվականին։
ԲԱՆԱՅԻ ՏԱՃԱՐ — Կառուցել է վրաց Ադրներսեհ Բագրատունի թագավորը IX—X դարերում՝ Զվարթնոցի նմանությամբ։ Գտնվում է Փենեկ կամ Բանակ գյուղում։ Հատակագծի Թորամանյանի չափագրությունը տե՛ս Strzygowski նշվ. աշխ. հատ. I, էջ 122:
ԲԵՇՔԻԼԻՍԵ — Տե՛ս Խծկոնքի վանք:
ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ՀՈԻՇԱՐՁԱՆՆԵՐ — Պահպանված են VII, իսկ գյուղից դուրս X — XIII դարերում կառուցված եկեղեցիներ, մատուռ և այլն։
ԳԱ3ԱՆԵԻ ԵԿԵՂԵՑԻ — Գմբեթասրահ։ Կառուցել է Եզր կաթողիկոսը 630 թվականին։ Արևմտյան կողմին կից ունի նախագավիթ՝ կառուցված 1688 թվականին։ ԳԱՌՆԻԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. Միանավ սրան, ըստ ճարտարապետական հատկանիշների մինչ V դարի ստեղծագործություն։

— բ. Հեթանոսական տաճար, հունա — հռոմեական ոճով։ Կառուցումը վերագրվում է Տրդատ I - ին (66—78)։


ԳՈՇԻ ԵԿԵՂԵՑԻ — Տե՛ս Կոշի եկեղեցի։
ԴԸՂՐԻ ԵԿԵՂԵՑԻ — Կից ունի ընդարձակ գավիթ։ Կառուցվել է 1232 թվականին:
ԴԻՐԱՔԼԱՐԻ ԵԿԵՂԵՑԻ — Միանավ սրահ։ Ըստ Թորամանյանի կառուցված իբրև հեթանոսական տաճար և V—VI դարերում վերածված քրիստոնեական եկեղեցու։ Հատակագծի Թորամանյանի չափագրությունը տես Strzygowski, նշվ. աշխ. հատ. I, էջ 140։
ԴՎԻՆԻ ԿԱԹՈՂԻԿԵ — Գմբեթավոր բազիլիկ, հյուսիսային և հարավային ճակատների հնգանիստ արտաքին աբսիդներով։ Կառուցվել է մինչ 627 թվականը, Սմբատ Վրկանա մարզպանի կողմից, ավելի հնագույն հիմքերի վրա:
ԵՂՎԱՐԴԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ — ա. Զանգակատուն անունով եռահարկ, կառուցված XIV դարում։

— բ. Զորավոր — Բազմաբսիդ, գմբեթավոր, արտաքուստ երկհարկանի։ Կառուցել է Գրիգոր Մամիկոնյանը 661—682 թվականներին։


— գ. Մեծ կաթողիկե — Բազիլիկ տիպի: Կառուցել է

Եղվարդցի Մովսես կաթողիկոսը (574 — 603)։