Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մեր ընդհանուր բարեկամների և ծանոթների սրտանց ողջույներս։ Հաղորդեցեք պ․ Վրույրի ճիշտ հասցեն։ Կինս շնորհակալում է բարևիդ համար և փոխադարձ հարգանքով ողջունում է։

Միշտ Ձեր և առ Ձեզ հարգանոք՝
Ն․ Մառ


25. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 5 նոյեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,

Երեկ վերին աստիճան տխուր հուսահատության մատնված փոշթին հանձնեցի Ձեզ ուղղյալ մի նամակս, որուն պատասխանն ես ընդունելու ալ բոլորովին հույս չունեի, սակայն այսօր որչափ մեծ անակնկալ եղավ ինծի, երբ ընդունեցի վաղուց ի վեր ինձ ցանկալի գրություննիդ, մտքես չէր անցներ, որ զիս մոռացած լինիք, սակայն աշխարհային փորձությանց և ձախորդությանց գաղափարը զիս կսոսկացներ ու կմաշեր․ վերջապես, շատ ուրախ եմ, որ ամեն փորձություններե ազատ միմիայն սաստիկ զբաղումներեն են պատճառ Ձեր լռության։

Նամակնիդ ինծի բազմակողմանի նյութ մատակարարեց գրելու, ստիպված քիչ երկար պիտի գրեմ, ինչպես գրելու, նույնպես ալ գուցե կարդալու ալ ժամանակ չունենաք, սակայն գործին շահեկանությունը զիս կստիպե, որ կրկին խնդրեմ Ձեզմե կարդալ մի առ մի և եթե հնարավոր է զիս չի զրկել պատասխանեն։

Ձեր օրագրեն տեղեկություն խրկել ինծի, հարկ չիկար, ես կուզեի, որ Դուք այդ մասը գտնեիք և ի նկատի ունենայիք Ձեզ համար․ ինծի համար խնդիրը շատ որոշ և պարզ է, և այնպես ալ պիտի շինեմ վերակազմության1 մեջ, սակայն կարող է պատահել, որ իմ ժամանակին նույն քարը չափագրած և նշանակած ըլլալս վավերական չի համարվի, այն ատեն Ձեր գրածը կուգար ինծի օգնելու և շինածիս ճշտությունը ապացուցանելու, որովհետև այդ ներքին որմասյուներու շարքի կամարները ոչ մի կերպով նման չեն ոչ Զվարթնոցին և ոչ ալ Պանաի եկեղեցիին․ ափսոս որ այդ միակ քարը փչացեր է, որնոր միակ ապացույցն էր անոնց (կամարներուն) կազմության ձևին։ Անցյալ տարի խարկովցի Տիգրանը հանեց