պատի այդ մասը արևմտյան դռնեն քիչ մը դեպի հարավ, արտաքին շրջափակին ներսի կողմը, քանի մը օր ալ այնպես մնաց. Դուք ծանոթագրեցիք և ես չափագրեցի․ այս ձևը ուներ քարը, մեկ կողմը բոլորշի գոռնիշի մը մասը, իսկ քովը անմիջապես կից կիսաբոլորակ պարզ խորություն մը. գուցե կրնաք փնտրել գտնել, եթե հետաքրքրությամբ քննեք։ Ուրիշ ամեն բաներու ապացույցներ շատ թե քիչ կան, այդ միակն է, որ անհետացեր է, ես գտեր եմ այժմ իմ անցյալ տարվան չափագրությանց տետրակներուս մեջ։
Ինչպես գրեցի նախընթաց նամակով, ինձ այցելեց պ. Բերենշտամը, Ձեր բարևները բերավ ինձ և հետաքրքրվեցավ գործերովս, ցույց տվի ամեն բան, բացի Ձեզ համար սկսած աշխատություններես, պարզ խոսքով, կասկածեցա, որ այդ մարդը մի գուցե լինի Ձեզմե անկախ մի օտարական մարդ և ուզե տեղեկանալ Ձեր գործերուն մասին, ինչպես Ձեր բարեկամ գիտնական Տակայշվիլին,որով բոլորովին կկորսվեր արժեքը. եթե Ձեզմե առաջ մի ուրիշը հրապարակ հաներ, ուստի ներողություն կխնդրեմ այս մասին, եթե իմ կողմանե թերություն է։
Անիի հողերու խնդիրը այսպես է.
Հեռագրողը ես էի, սակայն շատ կզարմանամ, որ բոլորովին պարզ գրված Թորամանյան մականունս ինչպես այլափոխվեր և անհասկանալի դարձեր է։
Մի օր իմացա, որ Ձեզ ծանոթ և բարեկամ Ենովքը և յուր ընկեր շնորհալի... Գևորգը դիմում ընելով Երևանի նահանգապետին՝ խնդրեր են որպես թե, միջամտել Կայս<երական> մասնաժողովին, որ երկար տարով կապալի տրվի իրենց այդ հողերը2 գյուղատնտեսության համար, որպես թե Երևանի նահանգապետը արտոնություն ստացած ըլլալով Կայսերական մասնաժողովեն՝ հրաման կուտա Կարսի ակենթին, որ կանչե հիշյալ Գևորգը և Ենովքը և համաձայնի. նույն օրը, որ Գևորգ Կարս կերթար պայման կապելու, ես զարմանքով լեցված, և համոզված ըլլալով, որ այս բանեն ոչ Դուք տեղյակ եք և ոչ Մասնաժողովը՝ անմիջապես հեռագրեցի հետևյալ բառերով․ «Անիի հողերը կապալով կտրվին Գևորգին և Ենովքին։ Դուք տեղեկություն ունի՞ք թե ոչ» (Թորամանյան ստորագրութ.): Թեև այդ Գևորգը պարապ ետ դարձավ, որպես թե պայմաններու մասին չեն համաձայնած, սակայն իրողությունը այս է, որ պաշտոնական ծանուցում կա, «Кавказ»3 թերթին մեջ, նաև