Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

27․ ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1906, 27 դեկտեմբերի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ․ բրոֆեսեոր,

Այսօր նամակիս հետ փոշթին կհանձնեմ Անիի ս․ Գրիգորի1 վերակազմությունը, որ կբաղկանա վեց հատ առանձին plancheներե․ Ա. արտաքին ճակատ՝ արևմտյան կողմեն, Բ. մի հատված հյուսիսեն հարավ, Գ. արևմտյան կողմեն վերցված արտաքին պատը, որ կերևա խաչաձևի սյունազարդը՝ վերնահարկը կրող կամարներով. միևնույն տեղեն դարձյալ ավելցված մեծ սյուները՝ միևնույն planche-ին վերի կողմը, Դ. մեկ հատակագիծ նախնական վիճակով, Ե. մեկ հատակագիծ կրած վերջին փոփոխություններով, Զ. մի քանի կարևոր հարամասունքներ2։

Ներողություն կխնդրեմ, որ մի քիչ ուշ մնացի, անշուշտ ի նկատի կունենաք մեկ կողմանե ժամանակի կարճությունը, մեկ կողմանե իմ հոգեմաշ վիճակս, իսկ մյուս կողմանե, որ ավելի մեծ պատճառ էր, ձեռքերուս այս անակնկալ փորձանքն է։ Այժմ թեև ցավերը բավականին թեթևացած են, սակայն դեռ կմնան յոդեն և ուրիշ դեղերե հառաջ եկած պատառվածքները։

Անշուշտ կարևոր կհամարեիք այս կարևոր աշխատությանս մասին բացատրություններ տալ, թե ինչ հիման վրա կազմակերպել եմ գտնված մասունքները։ Թեև Ձեզի հայտնի է ամեն բան, գուցե պաշտոնական շրջանակներու մեջ պետք ունենաք։

Ընդհանուր կազմությունը Զվարթնոցին բոլորովին գրեթե նմանը ըլլալուն հարկ չի տեսա կրկին նկարագրել այն ամեն բաները, ինչ որ նկարագրած եմ նախորդ տարիներ անոր մասին. ուստի այդ մասին գրածես մի օրինակ կխրկեմ միասին, և ես այստեղ կջանամ բացատրել այն ամենը, ինչ որ անոր մեջ չեն գրված կամ ս․ Գրիգորի մեջ տարբեր կազմություն և դիրք ունեցած են։

Հատակագիծը տեղվույն վրա արդեն անաղարտ մնացած է, և ես կետ առ կետ ընդօրինակած եմ՝ ջանալով պահել կատարյալ ճշտություն։

Բարձրություններու մասին գալով, առաջին մասը մինչև շուրջանակի nef-ին կամարին գագաթը անվիճելի է, որչափ որ գոյություն ունի մինչև այժմ տաճարին արևելյան կողմի վերջը շինված մեծ սյունը (լուս. 3.a, հատ<ակագիծ>.ե․p)․ փլվածքին ձևն ալ