ցույց կուտա, որ հասած էր մինչև կամարին տակ և կպած արևմտյան կամարին կողմին՝ ընդունելով անոր կոր ձևը։ Ինչ կվերաբերի խաչաձև սյունազարդի սյուներու բարձրության, հյուսիս-արևմտյան մեծ մայր սյունին վրա, տակավին կմնա մոտակա կլոր սյունը՝ իր վրա միացնող կամարի մասը՝ տակի corniche-ով միասին (պատկ. Գ, a): Արդ, քանի որ ճշտված էր սյունազարդի բարձրությունը և առաջին հարկ<ի> կամարին բարձրությունը, կմնար դասավորել այդ բարձրության մեջ արտաքին պատի ներքին երեսի վրա գտնվող սյուներու և պատուհաններու բարձրությունը։ Բնական էր, որ այս սյուները իրենց աղեղաձև corniche-ներով ավելի ցած պիտի ըլլային, քան nef-ին կամարին centre-ը, ինչպես Պանայի (լուս. 11), ուր որմասյուներու կիսաբոլոր corniche-ները կսկսին nef-ին կամարին արտաքին պատին վերջավորության անմիջապես կից։ Ես ալ հետևեցա այս օրինակին, մի քիչ ավելի ցած թողելով, հաշվելով դրսեն և ներսեն համաչափ բարձրություն, դրսի պատուհաններուն կիսաբոլորակ գագաթները՝ զուգահեռական ներքին և արտաքին սյունազարդերը միացնող կամարներուն՝ ինչ որ անվրեպ օրենք է և այդպես ալ գտած եմ Զվարթնոցի մեջ, ինչպես Պանա (լուս. 5a): Այժմ կմնար գիտնալ, թե որչա՞փ կրնար ըլլալ պատուհաններուն[1] բարձրությունը վերեն վար: Ատոր համար ալ, գործնական ոչ մի ապացույց չունենալով՝ հետևեցա անեցիներու ճաշակին և անոր ժամանակակից պատուհաններու ամենեն երկար չափին, որ կերևա այժմ արտաքին երեսին վրա (Պատկ. Ա)։ Կմնար կազմել nef-ին կամարին ներսի կողմեն հանգիստ, որ միևնույն ժամանակ խարիսխն է <socle> երկրորդ հարկի ներքին պատին, որուն շարունակությունն է միջին գմբեթն արտաքուստ։ Այս կազմության համար ալ անվրեպ ապացույցներ չէին պակսիր, ինչպես Զվարթնոցի մեջ, նույնպես ալ այստեղ, բեկորներու լուսանկարներու պարզ բաղդատություն մը բավական կբացատրե իմ վերակազմության ճշտությունը։ Զվարթնոցեն հայտնի է, որ մեծ սյուներուն ետևները գտնվող բոլորակ սյուներեն մինչև խաչաձև սյունազարդերու մեջտեղի երկու սյուները միացնող փոքր կամարներու վրա նետված էին հաջորդաբար մեծ կամարներ՝ արտաքին պատին զուգահեռական կորությամբ,
- ↑ 1906թ. առայժմ դեռ կանգուն մնացած արտաքին բոլորակ պատին ամենեն բարձր մասին վրա, իսկ պատուհանի հետք չկա, հետևաբար պետք է, որ այս բարձրութենեն վերև գտնվեին պատուհանները, միևնույն ատեն ավելի ցած, քան արտաքին պատի և ներքին խաչաձև մեջտեղ եղող բոլորակի վրան ծածկող շուրջանակի կամարի հանգիստը