Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնց միջոցավ կազմված էր վերնահարկին բոլորակ խարիսխը nef-ին կամարին հանգիստը: (Պատկ. Գ. bbbb) կներկայացնեն այն կամարները, որոնց մեկ ծայրը հանգչած է մեծ սյուներու ետևը գտնվող բոլորակ սյունին եռանկյունաձև մեծ խոյակին վրա, իսկ մյուս ծայրը կերթա խաչաձևի կիսաբոլորակի մեջտեղ երկու սյուները միացնող կամարին վրա, անկեց հետո կսկսի nef-ը ծածկող կամարը (պատկ. Գ. cc) և կամարեն անմիջապես հետո ներքին բոլորակին խարիսխը (d), որ շարունակված է մինչև միջին գմբեթին վերջը: Շատ պարզ կարելի է նկատել Անիի լուս<անկար> 2-ի վրա (գլխիվայր դարձնելով) bcd վերակազմության համանման տառերը կներկայացնեն ճիշտ նույն մասերը վերակազմության վրա (b) կոր կամարին ամենաբարձր կետն է, որուն տակեն դրված էր շեղակի դեպի վար հակված եռանկյունաձև առագաստները. սուր ծայրերը հասած էին մեծ և փոքր սյուներեն կազմված անկյուններուն վրա՝ փոքր կամարներեն քիչ բարձր (պատկ. Գ. ee) նույնպես կամարին վրայեն անմիջապես սկսող nef-ի ծածքն է և d միջին գմբեթի բոլորակ խարիսխ: Այս առագաստները կազմված էին երկու մասերե, ինչպես կտեսնիք վերակազմության մեջ. վերի մասը, որ կցված էր կոր կամարին շրթունքին պարզ սրբատաշ քարերով, որուն մեկ հատը գրեթե մասամբ անաղարտ կմնա տեղին վրա՝ սեղանին հարավային կողմի մեծ սյունին ետև, nef-ի անկյունին մեջ, ուր կաշխատեր Ասո. միևնույն տեղեն ալ գտնվեցան ստորին մասին բեկորներն ալ, ինչպես ուրիշ շատ տեղեր, որոնք վերի մասին պես պարզ չէին, այլ քանդակված երկար խողովակաձև փոսերով հողմահարի նման (պատկ. Գ, g.g.). Անիի լուս<անկար> 4-ը կներկայացնե այս առագաստի վերնամասը, թեև քրքրված է:

Մեծ սյուներու մեջ եղած պարապությունները կամ բաժանումը այստեղ ալ նման է Զվարթնոցի շատ թեթև տարբերությամբ, ասոր մեջ չերևիր այն միջին բաժանումը, ինչ որ կա Զվարթնոցի մեջ («Մուրճ»-ի3 պատկ. Գ.) և անկյուններն ալ փոխանակ Զվարթնոցի նման սուր վերջանալու` անկյունավորված են (պատկ. Զ, ձև 1 aa): Այս մասն ալ կարելի է բաղդատել Անիի լուս<անկար> 3 բեկորի հետ, որուն վրա բավական ճշտիվ արտահայտված է. a կցուցնե պատկ. 2, ձև 1 a անկյունը (b) արտաքին մեծ բոլորակին կտորը, որուն շարունակությունն է միջնագմբեթը, ինչպես պատկ. Զ, ձև 1 b): C կներկայացնե խաչաձևի կիսաբոլորակի աղեղը, որուն ետևը տաճարն է, ինչպես՝ պատկ. Զ. ձև 1 c: Այս մասը Պանայի մեջ շատ