Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կտարբերի Զվարթնոցեն և ս․ Գրիգորեն, և այս տարբերությունը հառաջ եկած է գլխավորաբար հատակագծի մեջ եղած տարբերութենեն, թեև միջավայրն ու ճաշակն ալ կարող էր ազդեցություն ունենալ։ Ինչպես Անիի մեջ, անխնա արտաքսած են, բացի ընդհանուր հատակագծեն, այն ամեն մանրամասնությունները, որոնք անեցիներուն ճաշակին հակառակ էին։ Բաղդատության համար գծեցի մի հատակագիծ Պանայի, թեև չափերը ճիշտ չեն կարող ըլլալ, բայց ձևը ճշտիվ <է> արատահայտված ըստ լուսանկարի[1]։

Լուսանկարի վրա պարզ կերևի, որ խաչաձևի թևերը ավելի երկայն են, քան ս. Գրիգորը և Զվարթնոցը (պատկ. Զ, ձև 2), որով ընդարձակված է սյունին ներքևի մասը, և ըստ երևույթին կազմված է քառակուսի մի սենյակ՝ մեկ անկյունը սյունանման դուրս ցցվածքներով, (պատկ. Զ, ձև 2 aa), որը կարելի է տեսնել Պանայի լուսանկար 8 aa, և հանդիպակաց երկու կողմերեն երկու դուռ (պատկ. Զ, ձև 2). նույնպես Պանայի լուս. 8 bb (այս կտորը ավելի որոշ կտեսնվի սեղանի մասը ամբողջ առնված լուսանկարի վրա): Նույնպես տարբեր կերևի Պանայի մեջ վերնահարկ galerie-ն, որը տրամագծորեն բաժնված է, կկարծեմ, քանի մը մասերու, ամբողջ շուրջանակի փոխանակ Զվարթնոցի և ս. Գրիգորի նման բոլորովին բաց ըլլալու, և կկարծեմ, որ Պանայի մեջ բնավ գոյություն չունի ներքին պատի այն մասը (պատկ. Զ, ձև 2 с), ինչպես նույն պատկ. ձև 1 b, նույնպես նաև Անիի (լուս. 3 b) ասոր ապացույց Պանայի (լուս. 2 а մասը), ուր կերթա nef-ի կամարին վրա վերնահարկ galerie-ն, թեև վրան փլած, սակայն որոշ կերևի երկու հակառակ կողմեն եկող խաչաձև թևերե կազմված անկյունը, թեև կարող է պատահել, որ փլած ըլլա, սակայն համենայն դեպս ես որոշ նշան չեմ տեսներ անոր գոյության։

Ինչպես կտեսնվի, Պանայի լուս<անկար> 8 սյուները ունեցեր են պատուհաններ՝ նայող դեպի տաճարը, զույգ պատուհան ամեն կողմե մեջտեղ բաժնված սյունով մը․ ս. Գրիգորը տարբեր է այս մասին մեջ․ ես պահ մը փորձեցի այս պատուհանին ս․ Գրիգորեն գտնված բեկորը հարմարցընել նույն ձևով, սակայն անհնար էր, որովհետև գտնված բեկորները ամենեն ավելի անաղարտ մեծ չափով մնացած կտորը հազիվ կսղմեր մեկ պատուհանի չափով` սյունամեջի փոքրության պատճառով, հակառակ Պանայի։ Անիի մեջ կգտնվի շատ մը զանազան մանր բեկորներե զատ, մի կես շրջանակ

  1. Դժբախտաբար այս լուսանկարը վնասված ըլլալուն չպիտի կրնամ խրկել, ուստի կխնդրեմ, որ Ձեր քով եղած ուրիշ մի օրինակի վրա բաղդատեք։