Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ինչպես կերևի պատկ<եր> Ե հատակագծեն, շինության հանդուգն եղանակեն և ծանրության տարողության հաշիվներու թերութենեն, շինությունը վտանգվեր է և ճեղքվածքներ հառաջ եկեր են։

Զվարթնոցի ճարտարապետը6, որպես գիտակ յուր արտաքո կարգի հանդուգն ծրագրին, վերնագմբեթը և անոր պատերուն ներքին մասերը պեմզա քարերով շինած էր: Անեցիք այդ կանխամտածությունը չունենալով՝ չարաչար վտանգեր են տաճարը և փութացեր են շուտով վտանգին առջևն առնել. հինգ զանազան տեղեր՝ գլխավորաբար ներքին խաչաձևի կիսաբոլորակներու մեջտեղերը, որ ամենեն տկար մասերն են, կանգներ են հաստահեղույս մույթեր, որոնց ծայրերը հասած էին մինչև միջնագմբեթին խարիսխին տակ՝ ծառայելու համար որպես ամուր հենարան. Այդ մույթերեն երեքը՝ հարավ արևմտյան կողմին վրա, ուր ամենեն շատ սպառնալից էր վտանգը և վերջապես այդ կողմին վրա ալ փլած էր ամբողջ շենքը, մեծ մայր սյունի ետևը գտնվող կոր կամարակիր փոքր սյունն ալ հյուսեր են հաստահեղույս մույթի մեջ և երկու կողմին վրա կրկնակի կամարներով ամրացուցեր են՝ դարձյալ նախկին կամարներու տակեն։

Պատկ<եր> Գ վերևի օրինակը կցուցնե հավելյալ մույթերն և հավելյալ կամարներն՝ նախկին կամարներու տակ, բայց այս անգամ մույթե առ մույթ նետված կամարները աղեղին մեկ կետեն դեպի մյուս կետը. բեկորները ցույց տվին, որ այս երկրորդ հավելյալ կամարներն ալ թվով երկու հատ են միայն (պատկ. Ե aa). երկու մասերե բաղկացած էին եռանկյունի ձևով, բայց ոչ քանդակված խողովակաձև ստորին մասին վրա, ինչպես որ եղեր է ի հնումըն, այլ պարզ սրբատաշ։ Այս իսկ պատճառով էր, որ այստեղեն, այսինքն՝ հարավային-արևմտյան կողմեն գտնված հողմահարի ձևով քանդակված առագաստի քարերը շաղախապատ էին, որովհետև հինը առանց քանդելու, վրայեն շիներ էին մյուս նոր կամարները։ Ուրիշ կողմի վրա գտնված առագաստի քարերը մաքուր են, առանց շաղախի հետքեր կրելու։

Պատկ<եր> Գ վերևի օրինակ (h) կցուցնե առագաստի նախնական շինությունը, (j)՝ կցուցնե հետո հավելյալ մասը։

Բավարար թվով լուսանկար խրկված չըլլալուն համար՝ գործնականապես չի պիտի կրնամ ցույց տալ այս մասը, միայն կջանամ գրով բացատրել։ Այս կամարներեն մեկը, ինձ հայտնի չէ, թե ո՞ր կողմինը, կրկնաշուրթն եղած է, այսինքն երկու աղեղի վրա վրայի դարձված, մեկը մյուսեն հազիվ 15 սանթիմեթր խորը, կիսով