Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անկանոն անկյունավոր ձևը, թեև մեկ կողմանե նկատելի է, որ ետևի փոքր մատուռին մուտքը չի խափանելու համար ծռեր են քիչ մը, սակայն առանց ատոր ալ կարելի էր անխափան թողուլ, ինչպես մյուս կողմերը, երևի պատառվածքին ձևը կպահանջեր այդ օրինակ։

Վերջացնելե առաջ կխնդրեմ ներողամտություն այն ամեն թերությանց, որք կամա թե ակամա սպրդած են գործիս մեջ և բացատրության մասերուն մեջ։ Գուցե շատ համառոտակի անցնելով՝ մոռացեր եմ կարևոր հարցեր, արդ սիրով հանձն կառնեմ կրկին գրել, բացատրել ավելին, եթե հարկ տեսնվի։

Կխնդրեմ, որ ներկայս և ծրարը ամբողջ ստանալուդ ինծի իմացնեք շուտով, որ միամտիմ։

Ընդունեցեք խորին հարգանքներս՝
Թ. Թորամանյան