Jump to content

Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

32. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1907, 21 ապրիլի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ինչպես գրեցի Ձեզ նախորդ նամակովս, թե պիտի ջանամ ճարել մի ճանապարհածախս՝ բոլորովին մեկնելու1 համար, նույն նպատակով ալ մեկնեցա Թիֆլիս, որովհետև այստեղ անհնար էր, քանի որ 200-են ավելի ալ այստեղ պարտական եմ մնացած Կարանյան և Գապզիմալյան եղբարց։

Թիֆլիզի մեջ մեր բարեկամ պ. Վրույր բոլորովին, այլ կերպ փոխեց իմ մտադրությունս. զիս ստիպեց գնալ միասին Պաքու և այնտեղ դիմել օժանդակության2, ճարահատ համաձայնեցա և գնացի, ուր գտնվեցան ինձ օժանդակել խոստացողներ շատ համեստ սահմանի մը մեջ, թեև առայժմ ոչինչ չեմ ստացած։

Ուստի ստիպված եմ մնալ և շարունակել աշխատանքս, եթե իհարկե ինծի խոստացվածը կատարեն։ Արդ, ներկայիւս կխնդրեմ Ձեզմե, որ բարեհաճիր ինձ փութով իմացնել, թե Դուք ալ պետք պիտի ունենա՞ք արդյոք իմ ոևէ ծառայությանս, քանի որ հարցուցեր էիք վերջին նամակովնիդ, որպեսզի ըստ այնմ կարգադրեմ իմ գործերս, և պատրաստ լինիմ Ձեր ուզած ժամանակին։

Ընդունեցեք խորին հարգանքներս համայն գերդաստանոք։

Մնամ խոնարհ ծառա՝

Թորամանյան

33. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ

1907, 13 մայիսի
Ալեքսանդրապոլ

Մեծահարգ պ. բրոֆեսեոր,

Ստացա Ձեր վերջին նամակը. շնորհակալ եմ, հայր սուրբին նամակն ալ հասցուցի իր տեղը՝ ժամանակին։

Ինչպես նախօրոք Ձեզ գրեցի իմ Պաքու գնալուս մասին, դեռ մինչև այսօր նպաստավոր հետևանքի մը չէ հասած. վերջին օրերս մի ծանոթիս տված տեղեկության ալ նայելով՝ նույնիսկ հույս ալ