Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/97

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չափավոր աշխատավորների քանակությամբ և դանդաղ տանելով գործս առաջ և չխնայելով մի քանի ամառ, ինչ որ չափազանց վնասում եմ իմ գիտնական զբաղմունքների։ Ի՞նչ արած. պաղատի երեսը գոնյա ես ուզում եմ տեսնել և աշխարհի ցույց տալ նրա գեղեցկությունը. ես համոզված եմ, որ պաղատը ճարտարապետական կողմից ավելի շռայլ զարդարանքներով ծածկված կլինի. քան համեմատաբար համեստ եկեղեցիներ... իսկ գուցե Առաքելոց (տաճարի) շրջավայրը կմաքրեմ և սրանով կբավականանամ. չեմ կարծում, թեպետ տատանվում եմ։ Ամեն դեպքում ես իհարկե շատ ուրախ կլինիմ, եթե Ձեր ներկայությունը հնարավորություն կտա ինձ մի քանի հանճարեղ ճարտարապետական տախտակներով հարստացնելու ապագա պեղումների արդյունքները։ Դժբախտաբար հարցը՝ այս տարի ես ի՞նչ կարող եմ Ձեզ համար անել, որ օգտվեմ մինչև անգամ Ձեր աշխատության չնչին մասով. այս բան էլ ես նոր եղանակով ուզում էի սարքել, բայց ամեն նորություն և առաջադիմություն պահանջում է համապատասխան ծախսեր, փողը։ Այսպես է գործի իրական դրությունը. 22-ին-25-ին (մայիսի) այստեղից կմեկնեմ, որպեսզի հունիսի սկզբներում Անիում լինիմ. ոչ Տփխիս, ոչ գրեթե և Ալ<եքսանդրապո>լ իմ կայարան չի լինի «դյուզ» դեպի Անի։ Ինձ շատերը և շատ շատ բաներ են խոստացել, բայց այս խոստումների վրա հենվելով ես չեմ ուզում Ձեզ զուր խոստումներով հյուրասիրել, իսկ իմ տրամադրությանս և կարելույս չափ ունեցածիցս բաժին հանել, Դուք ինձանից պակաս չգիտեք. ընդունակ եմ թե ոչ և որ աստիճան ընդունակ։

Խորին հարգանոք առ Ձեզ՝
Ն. Մառ


35. ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻՆ

ТЕЛЕГРАММА

1907, 16 октября
С. Петербург

За музей благодарю. Могу ли получить план Кизилкулинской базилики, очень нужен через неделю.

Мар