Հեռագիր
Ս. Պետերբուրգ
Շնորհակալ եմ թանգարանի համար։ Կարո՞ղ եմ ստանալ Ղըզըլ Ղուլայի բազիլիկայի հատակագիծը, շատ հարկավոր է մի շաբաթից։
36. ՆԻԿՈԼԱՅ ՅԱԿՈՎԼԵՎԻՉ ՄԱՌԻՆ
Անի
Մեծահարգ պ. բրոֆեսեոր,
Այսօր առանձին ծրարով փոշթին կհանձնեմ ութ կտոր պատկերներ, որոնք հետևյալներն <են>.
1. Ընդհանուր հատակագիծ միջնաբերդի1,
2. » » պալատի2,
3. Պալատի բաղնիքը3 առանձին,
4. » ջրամբարը4 առանձին,
5. Գաճի զարդարանքներու գաղափար մը,
6. Ղըզը<լ> Ղուլայի հատակագիծը,
7. Պանայի հատակագիծը,
8 Նոր գտնված թագագլուխ առյուծը։
Միջնաբերդի ընդհանուր հատակագծին մեջ կարմիր գույնով ներկված մասը ամբողջ պալատին հատակագիծն է, չպեղված մասերն ալ միասին։ Ջանացեր եմ իր բոլոր մասին անթերի գտնել, որչափ որ հնար եղավ ինծի։ Թեև այդ շրջագծին կից հյուսիսային և հարավային մասերուն վրա կան զանազան պատերու մնացորդներ, սակայն անհնար էր առանց պեղման ճշտել անոնց ուղղությունները:
Ամրոցի դռան առջև փորված փոքր մասն ալ ներկած եմ կարմիր, ուր նշանակեցի նաև ամրոցը ջուր փոխադրող խողովակի մասը։
Ընդհանուր շրջագծին մեջ, ուր որ գծերը պակաս թողած եմ, այն տեղերը պատերուն հետքերը կամ իսպառ կորած են և կամ ես չեմ տեսած առանց փորելու։