Էջ:Լetter, Toros Toramanyan.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Պալատի ընդհանուր հատակագծին մեջ կարմիր ներկված տեղերը կներկայացնեն ամբողջովին փորված մասերը, իսկ կանաչ ներկված մասերը դեռ չի փորված տեղերը, որոնց վրայեն կերևան պատերու բաժանումները։ Թերևս հողին տակ գտնվին ուրիշ մանր մունր բաժանումներ ալ, բայց ես անթերի չափած եմ, ինչ որ հողեն դուրս նշմարելի էին։

Սև ներկված պատերը կներկայացնեն որոշ չափով հաստատուն կամ ավելի հնագույն համարված պատերը, իսկ թխագույն ներկվածները կներկայացնեն ետնագույն հ<ա>վելվածները։ Սակայն հյուսիսային կողմեն երևցած թխագույն ներկվածները, ընդհակառակը, կներկայացնեն ավելի հնագույն պատեր, որոնք դեռ չեն բացված, և կամ ժամանակակից բացված շինություններ <են>, բայց տակավին չի ճշտված։

Ջրամբարը ներկված է կապույտ գույնով և անոր պատերը կարմիր աղյուսագույն. նշանակված է նաև հորը, որ հետո ավելցած է։

Ինչպես ընդհանուր հատակագծին Միջնաբերդի, նույնպես ալ պալատի հատակագծին կողմնացույց չեմ նշանակած. որովհետև կողմնացույցով փորձելով՝ տեսա, որ Անիի բոլոր եկեղեցիներուն մեջ միակ եկեղեցին է պալատի մեջի եկեղեցին, որ ուղիղ արևելք ուղղված է. հետևաբար կողմերն այդ ուղղությամբ հայտնի կլինի։

Պալատի բաղնիքի հատակագիծ մը շինեցի առանձին խոշոր չափով, որպեսզի հնարավոր ըլլա քիչ մը ավելի մանրամասնություն ցույց տալ։ Նշանակեցի այս հատակագծին մեջ երևացող ջրի խողովակներուն ընթացքը, ջրի ավազանները լվացվելու հատուկ և բաղնիքի ներքևի դատարկությունը պահող փոքր քառակուսի սյուներու շարքը։ Հետնագույն քննություններես պարզ երևաց, որ երկու բաղնիքներ առանձին վառարանով են տաքացած, երկու վառարաններուն բերանն ալ բացված էին մեկ նախագավիթի վրա՝ դեմ դիմաց, փոքր բաղնիքի քովեն կետանիշ ցույց տրված գիծը հաստատուն պատն է փոքր բաղնիքին, բայց դուռը ո՞ր կողմեն էր՝ հայտնի չէ, հավանաբար այդ պատին վրա եղեր է երկու դուռ, որոնց մեկը կծառայեր բաղնիքին, իսկ մյուսը կծառայեր հնոցներուն՝ անոնց նախագավիթին վրա բացված, այս տեղի թխագույն ներկված պատը շատ հետին ժամանակի գործ է, որն որ շիներ են բաղնիքի այդ մասը սենյակի վերածելու համար և ընդարձակելու համար բաղնիքին բուն պատը քանդած են։

Թուրքերը խողովակ գողնալու համար քանդեր են բաղնիքի նախագավթին մեջ բազմոցներ փռելու հատուկ բարձրության առջև. տեսա, որ այնտեղ ալ կա խողովակի շարք մը, որ նշանակված