Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նայն կարգադրութիւն անդ։ Այս հաճոյ եղիցի ձեզ յոյժ». ես շնորհակալիմ զայսչափ սիրոյ նորա։ Ամուսին նորա և այլք պատմեն նոյնպէս վասն քաղցրն Գերմանիոյ և կենցաղավարութեան անդ։ «Ես այնպէս համարիմ, թէ աստ յոյժ հաճոյ թուի ձեզ բնակիթ ասէ ամուսին նորա։ «Այո՛, այնպէս հաճոյ պատասխանիմ, մինչև դժուարին լինի ինձ բաժանիլ աստի, քան յայնժամ յաշխարհէ իմմէ»։ Նա՝ «ընդհակառակն, սէրն հայրենեաց քաղցր է քան զամենայն. այո՛, դուք զրկիցիք յոմանց քաղցր ընկերութեանց, այլ զայս ամենայն պսակեսցէ սէրն ձեր առ հայրենիս, յորում ջանայք օգտակար գտանիլ»։ Ո՞րպիսի ազնուական խրատ։ Ի պատմելն իմ զզանազան պտղոց, պարոն պրօֆ<եսսօրն> բերէ զգրեանս և ցուցանէ զձևս նոցա։ Յըմպելն զթէյ, ամուսին նորա ինքնին տայ զթէյ> և առն ու զթասն իմ։ Յելանելն իմ, նոքա ազնուաբար՝ «րնդէ՞ր այդպէս շուտով ելանէք». այլ այս յիրաւի էր անագան. այլ տես դու զքաղցրութիւն նոցա։ Ել խնդրեն յաճախ գալ առ ն.ոսա։ Ցոտին՛ կացեալ ամենեցուն սիրով յուղարկեն զիս: Պարոն պրօֆ<եսսօրն> գայ ճրագով մինչև ի դուռն. «ի գարնան ասէ, մեք բազմիցս պարապեսցուք ընդ միմեանս»։ Այլ կարե՞մ զմաքրութիւն տան նորա, զքաղցրութի՞ւն ընտանեաց նորա պատմել։ թովանդակ մի քան զմի գերազանցեն մարդասիրութեամբ ամենեքեան այսոքիկ բարեհոգի պրօֆեսսօրք։

1831. դեկ<տեմբեր> 31. Յառաւօտուն յ 9-րորդում ժամու ել ընկերն իմ ի սենեկէ և փոխեցաւ յայլ սենեակ. յետ փոքր միջոցի եկն դարձեալ առ իս, առ ի առնուլ զբարեաւ մնայն. այլ ո՚հ պղտորեցաւ սիրտ իմ յուշ ածեալ, զի աւելխ քան զա մ մի բնակեց՚աք ընդ միմեանս խ ա ղա ղութեա մբ։ Յիրաւի նա արժանի էր ցաւելոյ իմոյ, զի ոչ միայն իբրև ընկեր, այլ նաև իբրև բարեկամ խորհրդատու էր նա ինձ: Ւ սկզըանէ անտի ճանաչելոյ իմ զնա յանծանօթ աշխարհիս, այր բարի, հեզ, հանդարտ և եղբայր պատուական: Պատճառ բաժանման էր, զի նա կամիր այսուհետև ընդ եղբօր իւրոյ բնակի, որ նորոգ եկն ի Սարատովէ։ Յուշ արարալ միմեանց զսէր բարեկամութեան մերոյ, խնդրեմք հաւատարիմ լինիլ միմեանց, ուր և իցեմք, ո՝չ մոռանալ զմիմեանս, պահել անխախտ զբարեկամութիւն մեր։ Ել մի քաղցրը համբոյր եղբայրական արտասուաթոր տչօք կնքեաց զամենայն ցանկութիւն մեր։ Յետ ելանելոյ նորա ես ճաշեալ, պատրաստեցայ նոյնպէս ելանել։ Գործակից իմ մանալանդ էր աղախին իմ, որ յայնպիսի ցուրտ եղանակս, յորս ես դժուարաւ տանէի, նա արական զօրութեամբ զամենայն ինչս իմ արտաքս տարեալ, բառնայր ի վերայ սայլի և տանէր մինչև ի միլս սենեակն իմ։ Յելանելն իմ իջի նոյնպէս առնուլ զետին բարև մնայն ի բարի տանտիկնոջէն իմմէ ի Ֆոգելզանգէ. ես ո՛չ վստահանայի մտանել ի տուն նորա առ ի բաժանիլ յայնպիսի պատուական անձնէ։ Փոքր հոգեդուստր նորա տեսեալ զիս, ազդէ մօրն իւրում, նա ելանէ և ես մատեալ առ նա լալագին՝համբուրեմ զձեռս նորա բանիւս՝ «կա՝ց բարեաւ կին դու բարի, վասն ամենայն մայրենի աշխատաթեանց ձերոց շնորհակալիմ յոյժ. ես ո՛չ համարէի այսպէս շուտով բաժանիլ ի ձէնջ»։ Եւ յիրաւի, ո չ կամէի բաժանիլ յայնպիսի պատուական անձնէ, եթէ միայն;