Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կանն ի ճանապարհորդական հանդերձս իւր։ Նա պատմէ զմահ նոր աներոյ եղբoր իւրոյ, բայց այնպէս կարդալ, մինչև ի զարմանս gրագիլ ինձ։ Ի վերջոյ ելանէ և բարերարն իմ ի ճանապարհորդական հանդերձս իւր։ Նա ուրաիւանայ ընդ տեսանելն զիս, և հարցանէ զիա՞րդ անցուցանելն աւուրց իմոց յետ բաժանման իւրոյ։ Ես հարցանեմ նոյնպէս զճանապարհորդութիւե նորա, յոր քաղցրութեամբ պատասխանէ, «բւսրւոք յոյժ, սիրելի իմ»։ Աստի ելեալ գնամ առ պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէխ>. յելանելն իմ հարցանէ քաղցրն իմ Յիւլիէ. «Ւ վաղիւն եկեսջի՞ք առ մեզ», «այո՛, քաղցր օրիօրդ իմ»։ Պարոն պրօֆ<եսսօրն> ընկալեալ զպարոն պրօֆ<եսսոր> Վալտէրն, որ եկն ի տեսութիւն նորա, թուի ինձ երկար խօսիդ ընդ նմա, վասն որոյ ըմպեալ զթէյ, կամիմ ելանել. այլ նա խնդրէ ի վաղիւն առ ինքն ճաշել՝ որոյ վասն խնդրեցի զներումն, վասն լինելոյ իմ առ բարերարն իմ։ Պարոն Վալտէրն՝ «դուք ի՝ մոտակայս եկեալ էք առ իս և իմ չէ՛ եղեալ ի տան, այն ցաւ եղև ինձ յոյժ, բայց խնդրեմ միւս անգամ՝ գալ, ես յամենայն ժամ ի տան իմ, և խնդութիւն համարիմ ինձ, յորժամ եկեսցես կրկին»։ Ես շնորհակալիմ վասն սիրոյ նորա. և յելանելն իմ, ելանեն երկոքին պատուական պրօֆեսսորք յոտին և այնպէս սիրով ուղարկեն զիս։ Եկեալ ի տուն և պատրաստեալ զամենայն ինչս իմ, գրեմ զայս։