Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/115

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սկզբան նոր տարւոյ, ասեմ, տէր տացէ սկսանիլ և սիրոյ մերոյ առ միմեանս. առանց ամօթոյ պահպանել զմեզ առաջի միմեանց». «այս եղիցի՛ այդպէս, սիրելի բարեկամ իմ Ապովեան»։ «Չգիտեմ ծանեա՞ք դուք ասէ, ի կենդանաթեան զայրն իմ», «այո՛, ողորմած տիրուհի, այդմ ես արժանե գտայ, այլ աւաղ ո՛չ դադարեցաւ այս ծանօթութիւն մեր ընդ երկար»: «Այսպէս է կեանք աշխարհիս» պատասխանէ արտասուագին և մտանէ ընդ իս ի սենեակն իմ։ «Դուք բարւոք կարգադրեալ էք զսենեակն ձեր, այս խնդացուցանէ զիս։ Աստ պարապիլը և այր իմ» ասէ և դարձուցանէ լի արտասուօք զդէմո։ Ո՞վ փոփոխութիւն աշխարհի, և ո՞ ուսայ, թէ անկիրթ ասիացի ոք յաջորդեսցէ ի տեղի գիտնական պրօֆ<եսսօրի> եւրոպացւոյ։ Նա բերէ իսկոյն և զնոր ծածկոց մի պատուական վասն սեղանոյ իմոյ. «զի մաքուր մնասցեն ասէ, գրեանք ձեր»։ Եւ յելանելն տայ [1]ինձ նոյնպէս զձեռս իւր ցաւագին և խնդրէ եթէ չեմ ես այսօր ուրեք հրաւիրեալ, առ ինքն ճաշերից։ Այլ ես շնորհակալեալ զայս մարդասիրական հրաւիրանաց նորա, ասեմ՝ «զի առ րեկտորն ունիմ ճաշել»։

Զառաջին տեսագնացութիւն իմ ես պարտաւորութիւն համարեցի առնել առ բարերարն իմ, ուր իմ տանելն իմ, գտի զի ընթեռնոյր զզանազան գրեանս եկեալս առ ինքն։ Նա իսկոյն թողեալ զայս, լի քաղցրութեամբ մատչի առ իս և կալեալ զձեռն իմ և համբուրեալ զերես իմ ասէ. «յամենայն սրտէ ցանկամ ձեզ յաջողութիւն յայսմ նոր տարւոջ. բարերար երկինքն պարգևեսցէ ձեզ զնոր զօրութիւն, հանճար, սիրելի և քաղցր մնալ մեզ, որպէս մինչև ցարդ և շահիլ անձին և վասն Հայրենեաց ձերոց զակնկալեալ բարիս»։ Այս քաղցր բանք նորա փլուցին զսիրտ իմ. և իմ լռութեամբ միայն պատասխանէր քաղցրախոս ցանկութի՚ն նորա։ Ի լսելն նորա [2]զբնակութենէ իմմէ ի նոր սենեկի իմում, երկրորդէ. «Երկին ցանկամ ձեզ զյաջողութիւն, առողջ և անվտանգ բնակիլ ի սենեկի ձերում»։ Յայսմ զրուց ա տ րութեան նորա եկին ոմանք ծառայք փոսթին ի շնորհաւորոլթիւև, և նա ըստ բնաւոր քաղցրութեանն շնորհակալեալ զնոցանէ, պարգևատրէ նորա։ Աստ գայ և մայր ամուսնոյ նորա, որ մայրենի քաղցրութեամբ այն ինչ կամէր զսովորական շնորհաւորութիւն իւր տալ. ես մատեայ իսկոյն և համբուրեմ զձեռս նորա, ստացեալ զմայրենի նորա համբոյր յայտս իմ, [3]ի ցանկալն իմ և բարերարուհւոյ իմոյ տալ զիմ պարտաւորեալ շնորհաւորութիւն, հիւանդութիւն նորա արգեւէ նմա կրկին ելանել արտաքս և խոստանայ առ սեղանով լցուցանել զփափագանս իմ։ Այլ իմ մատեալ առ բարերարն իմ, խնդրեմ, զի հրամայեսցէ ինձ ընդ մատաղ զոքանչին իւր ոյ ընդ սիրելւոյն իմ Յիւլիէ առնել զշնորհաւորութի մր իմ։ Նա մտանէ իսկոյն ի ներքսասենեակն, և տե ս դու ինձ։ Եւ ահա՛ ելանէ աղաւնակերպ օրիորդն սպիտակազդեստեալ իբրև զձիւն. համեստափայլ ժպիտ ճառագայթէին ի շրթանց և ի դիմաց նորա. նա մատեալ առ իս, և ես առ նա, ի ներկայութեան բարերարին իմոյ [4]ցանկամք միմեանց զյաջողութիւն առ նոր տարի։ Ո՜հ, երանի թէ յամենայն ժամ հնչէին յականջ իմ այս մեղրահամ րանք նորա։ Աստի ուղղեցի զդէմս իմ առ երկրորդ

  1. [նմա]
  2. [թէ]
  3. ընդ=ի
  4. [տուեալ զձեռամբ]