սեղանոյն, սպասեն ինձ. ես գտի առ նմա և զայլ երկու դամս հիւրս չիտեմ ազգական, թէ օտարական, և զայլ քաղցրատեսիլ շտուտենտ մի: Նոքա բոլորովին նստեալ կային առ սեղանովն շրջաբոլոր և մանկուեքն ևս։ Ի մտանելն իմ և յողջունելն, ամենեքեան յոտին կացեալ ողջունեն զիս սիրով և ուսուցիչն իմ հրաւիրէ զիս նստիլ ի մկջ դամից, բարձր քան զինքն։ Շնորհատեսիլ դա մք սկսանին սիրով հարցանել ցիռ վասն տանելոյ իմ՝ զեղանակ տեղւոյս, և կարեկցաբար հարցանեն ցիս վասն հեռաորոլթե ան հայրենեաց իմոց, վասն բաժանման ի ծնողաց իմոց։ Ո՞րպիսի ծնողասիրտ հարցումն։ Պարոն Իրգեն<զոն> վասն բարեաց և բերից հայրենեաց իմոց և վասն պատերազմին. նոքա ամենեքեան լսեն հանդարտութեամբ ի պատմելն իմ։ Ի լսելն զթշուառութիւն աշխարհին մերոյ ի ձեռս բարբարոսաց, ամենեքեան ցաւին, յարտասուս հարեալ։ Ո՜վ քնքուշ սիրտ գերմ<անացւոց>։ Ամուսին նորա մատակարարէ մեզթէյ, և յելանելն իմ, ուսուցիչս իմ խոստանայ ինձ տալ զկարդագրութիւն դա սատ ո ւութեան իլրոյ։ Պատուական դամքն ելան են նոյնպէս և բարեաւ մնայ ասեն ինձ, և ուսուցիչն իմ գայ ընդ իս մինչև ի դուռն ո՛չ հայեցեալ ի խնդիր իմ։
1832. 5 յունվարի Ֆրիդ<լէնդէր>
Ի ճաշուն գնամ առ բարեկամն իմ պարոն պրօֆ<եսսօր> Ֆրիդ<լէնդէր>։ Ես գտանեմ առ նմա զՊարոշին ռուս. նա ընկալնու զիս սիրով, նոյնպէս և ամուսին նորա։ Ջորջի ցուցանէ ինձ զանհնազանդութիւնս. և հայրն յասելն՝ «Զորջի կամի պարկեշտ լինիլ», պատասխանէ «այո՞» և լռէ։ Պարոն պրօֆ<եսսօրն> ճեմէ ընդ մեզ ի սենեկին պանտոֆիլիւ։ Եւ հարցանէ ցմեզ, առեալ ի մի ձեռն զիս և ի միւսն զռուսն. «թէ վայել է՞ այսպէս լինիլ»։ Դարձեալ ինքնին պատասխանէ. «այո՛, անվայել է ամենևին և ձեզ չէ՛ պարտ ուսանիլ»։ «Ամուսին իմ ունի զութն եղբայրս և ո՛չ տեսեալ կ նորա անգամ մի զմի ի նոցանէ ի պանտոֆիլ կամ ի շլաֆրոկ»։ «Եւ ո՛չ ի գերմ<անացւոց> գոյ այսպիսի սովորութիւն»։ Երկու տեսակ կերակուր,, կաթնով և խորոված։
Յետ սեղանոյն նա յառաջարկէ զզանազան ծիծաղելի առածս առ ի զուարճացուցանել զմեզ։
Ես գամ աստի առ. բարերարն իմ։ Երդմնագրութիւնք եկեալ ի Հայաստանէ)։
Ի մտանելն իմ ի ներքս բարերարուհին իմ և մայր նորա նստին առ սեղանով պատրաստել [1] զկայֆայ. Րուդոլֆ նկարէ զկարտս բիւրապատիկ լավ քան զիս։ Ոարերարն իմ կոչէ զիս ի ներքս առ իւր։ «Ահա՛ սիրելի իմ, ես ստացեալ եմ ասէ, զերդմնադրութիւն վասն ճանապարհորդութեան մերոյ ի Պետերբուրգոյ, յորում երկու սալդատքն հաստատեալ են երդմամբ զլինելն մեր ի գլուխ լերին և երկու հայքն ստեալ»։ Իբրև ձայն որոտոյ անկաւ ի լսելիս, լսել զայսպիսի անհաւատարմութիւն ազգայնոց իմոց։ Նամանաւանդ, այն ինչ եկն և բարերարուհին իմ, Յիւլիէ և Րուդոլֆ, որք կամէին լսել զվկայութիւն նոցա։ Յամոթոյ ո՛չ կարէի բարձրացուցանել զաչս։ Ա՜խ, հայրենակիցք իմ, մինչև ե՞րբ այսպիսի անարգութիւնր Որպիսի խռովութիւն եմուտ ի սիրտ իմ այն ինչ նոքա հարցանկին ցբարե-
- ↑ [զթէյ]