Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/130

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ընկալնու զիս քաղցրութեամբ, հարցանէ վասն բարերարուհւոյն իմոյ, զառողջութենէ իմմէ։ Ել օրիօրդ մի նստեալ առ նմա կւսրէ վասն նորա։ Նա պատմէ վասն յոյնին՝«յերեկ, ասէ, էր առ մեզ փոքր յոյննճ որոյ գեղեցկութիւն զարմացուցեալ է աստային դամս, այլ ինձ ոչ Լրևեցալ նա գեղեցիկ». Յետ փոքր ինչ խօսելոյն մեր, գայ և դուստրն պրօֆ<եսսօր> Բարդելսի, որ անգլիերէն ուսանիւր առ նմա։ Ջսրջի նստեալ ի գոգս նորա խաղայ ընդ երեսաց նորա, ընդ ղարդուց պարանոցի նորա և նա սիրով թոյլ տայ նմա։ Աստ գայ և թէյն. պրօֆեսսօրուհին տուեալ մեղ զթէյ, հրաւիրէ և զօրիօրդն, որ կարէր անդ, այլ ամենևին ո՛չ կամի ելանել ի տեզւոյն, ասելով, «կար իմ մնասցէ կեսակատար»։ Պրօֆեսսօրոլհին ինքնին տանի նմա զթէյ և զիւղահաց, այլ նա ամենևին ո չ հայի ի նա և պարապի միշտ։ Աստ գայ և պարոն պրօֆ‹եսսօր› Երդման։ Նա մատեալ համեստութեամբ առ պրօֆեսսօրուհին, համբուրեալ զձեռս նորա ասէ. «յայսմ նոր տարւոջ ես դեռ չեղէ արժանի մատուցանել ձեզ զիմ շնորհաւորութիւն»։ Նա շնորհակալի վասն այսր։ Ապա մատեալ առ օրիօրդն Բարդելս, նոյնպէս գլուխ իջեցեալ, հարցանէ զորպիսութիւն նորա։ Եւ ինձ մատեալ, կալեալ զձեռն իմ ասէ. «ի նոր տարւոջ ես եկի առ ձեզ ի շնորհաւորութիւն, այլ/նոյնպէս ո՛չ եղէ արժանի գտանել զձեզ ի տան»։ Որոյ վասն շնորհակալեալ ասեմ. «այսմ մեծի շնորհաց ձերոց չեմ ես արժանի և իմ նախ քան զքանի մի աւոլրս փոխևալ է զսենեակն իմ և բնակիմ առ էշ հոլց»։ Բարեհոգի այրն սկսանի խաղալ ընդ Ջորջիին, առնու զնա ի գիրկս իւր համբուրէ զնա, ողջագուրի։ Ջորջին բերէ նմա զփոքրիկ շուն իւր և զպատկեր մի, ուր նկարեալ կային տեսակ տեսակ շունք և ոչխարք։ Նա հարցանէ մի առ մի ի Ջորջիէն զանուանս նոցա և իւրաքանչիւր հարցման համբուրէ զնա։ Նա պտտմէ, թէ յայսմ ամարան կորուսեալ է զերեք շունս բազում ցաւօք։ «Ես ինքնին տայի նոցա զլափ և էին նոքա հաւատարիմ ինձ, յերթալն իմ ի տուն, խաղային ընդ իս, երկուքն մեռան ցաւօք և մի՚ւսն դողացեալ է»։ Պրօֆեսսօր Երդման։ Ի հարցանելն պրօֆեսսօրուհւոյն վասն դստերն նորա՝ «նա այժմ առողջ է, ասէ, և այսօր գնաց ի փորձառութիւն թէատրոնական խազոց առ շտուտենտս։ Ես կամիմ բանալ զայս տեսարան առ ի ժողովել զդրամս, վասն ողորմելի և կոյր կնոջ միոյ, որ կայ անօգնական»։ Ի մեզ այս հրաշք իմն երևէին, ի խաղալ դստեր այնպիսի երևելի առն զտեսարանս։ Այլ տե՛ս դու զնպատակն։ Պրօֆեսսօրուհին պատմէ, թէ եղբայր իւր տեսեալ է ի նոր Հոլլանդիայ ղայնպիսի ծառս, 2200 ոտնաչափ երկայնութեամբ և այնքան լայն, մինչև ի փըէակ նորա պարունակիլ միոյ բովանդակ քարաւանի, հանդերձ սպասուք և ձիովք իւրեանցր Ի հրամայելն պրօֆեսսօրուհւոյ ի վեր առնուլ զՋորջին ի գոդոյ նորա. նա ցաւեալ ընդ ա;ս ասէ. «ես ո՛չ կարծէի, թէ այսպէս խիստ իցէք տիրուհի իմ»։ Նա պատասխանէ. «Ո՛չ, վասն խստութեան, այլ վասն աշխատ լինելոյ ձեզ հրամայեմ զայս»։ «Ո՛չ, ևս ամենայն յօժարութեամբ ընդունիմ զնա ի գիրկս իմ»։ Յելանելն իմ պրօֆեսսօրուհին՝ «առն իմոյ ցալ եղիցի յոյժ, որ նա չէ՛ր ի տան»։ Մեք ելանեմք ընդ պարոն պրօֆ‹եսսօր› Երդմանին, և օրիօրդն Բարդ‹ելս> ճրագով յուղարկէ մեզ. պրօֆ‹ես