մեցեալ բան ինչ լսել յինէն։ Զգոյշ լինել խնդրէր բարեմիտ պր<ֆեսսօրն> մի մի անգամ ի կիր առնուլ զամենայն, զի ի վնասակար է, ասէ։
4 սեպտեմբերի։ Այսօր վախճան եղև միոյ ամին, յորս ես եկի ի Դերպտ։ Յայսմ երեկոյի քաղցր ակնարկութիւն անմոռանալի բարերարին իմոյ մտաբերեալ, գնացի նախ յեկեղեցին, ետ եկեղեցւոյն 8-երորդում ժամու գնացի առ բարերարն իմ։ Պր<օֆեսսօր> Վալ<տէր>. նա ի գնալն իմ ել արտաքս։[1]։ «Լրացաւ ամ մի սիրելի իմ, յորս դուք եկիք աստ, սկիզբն էա.ռ խօսիլ ընդ իս բարերարն իմ, փառք աստուծոյ, դուք մինչև ցարդ ըստ բարւոք կենցաղավարութեան ձերոյ՝ խաղաղութեամբ անցոցիք զաւուրս, այժմ կարէք տեսանել զփոփոխութիւն ի ձեզ։ Մեծ տարակուսութիւն էր վասն ձեր ինձ, թէ դուք ոչ կարէք տանիլ զեղանակ տեղւոյս, այլ բարերարն անփորձ պահպանեաց զձեզ»։ Ի կամիլն իմ շնորհակալիլ վասն քաղցր ակնարկութեան իւրոյ, նա հատեալ զխօսս իմ ասէ. «զաստուծոյ՝ լե՛ր շնորհակալ, սիրելի իմ, և մի զինէն, այլ դու լուր, զօր ասեմս յուշած զհայրենիս[2] քո. ծրարեար քեզ ի գրեանց չորս ուսանիս, թէ զի արդ պարտ է օգտակար լինել հայրենեաց։ Լայք ազգք պատուականք են, դու կարես ամենայն ուրեք շահրլ զազգ քո, այլ խորհուրդ իմ ձեզ այն է, զի ստասջիր զհոգի հեղ, րնդ ամենեսին սիրով վարիլ, առնուլ յօրինակ Քրիստոսի, այսոքիկք են կարևորք վասն այնմ, որ զհայրենիս կամի շահիր: Ես ցանկայի, թե դուք կարողանայիք ստանալ զբարեկամ ոք սրտակից ի հայրենիս ձեր, առ ի միասին կատարել զամենայն ձեռնարկութիւն ձեր»9)։ Ի ցուցանելն իմ, թէ ես ունիմ զայն. «Տէր տացէ զիւր օրհնութիւնի բարիս Հայրենեաց ձերոց ձեզ բարեկամին»։ Յընթացս այս բոլոր զրուցի, ես միմիայն արտասուէի և յաւարտել բանիցն կամեցայ համբուրել՛ զձեռս նորա.այլ նա ի բացտարեալ զձեռս իւր արգել ինձ զայն։ Ես բազում անգամ այսու օրինակալ համբուրեալ եմ զձեռս հօր իմոյ ասացիր Ի մէջ հօր քո և իմ զանազանութեւն մեծ է յոյժ, նա հայր ձեր է, տէր տացէ ձեզ տեսանել զսիրելի հայր ձեր, նա խնղասցի ի վերտյ քո.է և այչնր Յաւարտի խօսիցն, առեալ ի փոքրիկ սենեկէ զքանի մի հատ տանձս, ասէ. «Առ րնդ քեզ և գնա՛ խաղաղութեամբ ի տուն, ես մատուցիր և ի կողմ անէ ձերմէ նոյնպէս կնոջ իմում զշնորհակալութիւն ձեր», և այլն։
4. Սկիզբն առի ուսանիլ զերգս։
5. Այսօր ի ճաշելն իմ առ բարերարին իմոյ, աներ նորա անդի֊ տացեալ մատոյց ինձ զուտեաց կերակուրս յուտել։ Զի՞նչ գործես, ասէ բարեր<արն>, կամիս զտիրացուն մեր պատրել։ Ի ժամ ընթրեացն առ ի զարմացուցանել զիս> որպէս բազում անգամ աոնէր, ասէ, «Այսօր բազում աղուէսք եկեալ են ի համալսարանս մեր ուսանիլ»։ Աղուէսք կոշին զամենայն նորաեկ աշակերտս, ի տեսանելն, թէ ես գիտեմ զայն, ծիծաղելով ասէ. «լուեա՞լ է ձեր զայս»։
6. Սեպտ<եմբեր> Այսօր գնացի առ բարերարն իմ. նա չունէր ժամանակ տալ ինձ զդասէ նա եցոյց զփոքրիկ զաւտկ իւր։ Ե մտանելն իմ ի տուն նորա, գտի զամուսին նորա ելեալյանկ ողն ոյ, նաոեալ առ սեղանով։