Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/28

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

իւղ և հաց։ Յետ միջոցի ինչ գնամք յայգին. պրօֆես<սօր> Զենֆ առեալ զնարդիվան մի յուս իւր յայգին իւր ի վաստակել անդ. Բէհաղէլն կամի զնարդիվանն ի վեր առնուլ, այլ նա արգելէ նմա ի բազում թախանձելն. «Եթէ շնորհ ձեր եղիցին, ապաքէն ես ո՛չ կամիմ բացասել»։ Գնամք յայգին. նա առեալ զփոքր սղոց մի կամի հատանել զճիւղս ծառոց. որդի նորա. անոյշ եղանակ երեկոյի։ «Ա՜խ, քանի քաղցր է այս երեկոյի, ես ո՛չ կարեմ պատմել, թէ զոր զուարթութիւն ստանայ հոգի իմ յայսպիսի քաղցր յեղանակս և այլն»։ Եկն անդ պր<օֆեսսօր> Մորգէնշտերն, ամենևին ամոք սկսան ողջունել միմեանց. նա ողջոյն ետ և մեզ ամենեցուն. գամք ի տուն, այլ ես կամիմ զլուսինն նկատել, երթտմ առ բարերարն իմ, ի մտանելն իմ առ նա «զի՞նչ բարիս բերես ինձ», հարցանէ. սովորական հարցումն նորա։ Այլ լուսինն ցած գոլով այսօր, ո՛չ հաճեցաւ բարեր<արն> այսօր ցուցանել ինձ. «ի միւսում աւուր, եկ առ իս և ես ցուցից ձեզ», և այլն։

Սեպտե<բեր> 1831.

29. Պրօֆեսսօր Ֆրիդ<լէնդէր>, պարապումն մեր ի թուաբանութեան գայ առ նա ծանօթ մի, բայց տեսեալ զպարապումն մեր, խնդրէ ներումն, ո՛չ խափանել զմեզ, կարի համեստութեամբ։ Մտանեմ ի տուն բերել զլոյս. գայ պարոն Աւղուստ՝ որդի պր<օֆեսսօր> Երդմանայ 8 ամեայ. նա անկանի զպարանոցաւ պրօ<ֆեսսօրին> և նա գովանի գգուանօք համբուրէ գնա, խաղայ ընդ նմա։ Խնդրէ պր<օֆեսսօրն> զիս ի թէյ, այլ ես խնդրեմ զներումն գնալ առ պարոն Շվաբս, ազնուականն գերմանացի. նա բազմիցս խնդրեալ էր զիս. «տուն իմ տուն ձեր ասէ, երբ և եկեսցես, քաղցր է մեզ, եթէ և ես ո՛չ գտանիցեմ ի տուն, այլ դուք համարձակ կարէք գալ ի տուն իմ» և այլն։ Ես խորհիմ թէ զիա՞րդ խօսեցայց ընդ այնպիսի առն, այլ նա ընդունէ զիս. նախ ընդառաջ լինի ինձ քոյր նորա, օրիօրդ քաղցրատեսիլ, ողջունէ զիս. մտանեմ ի տուն. երկու օտարական հիւրք. սեղան թէյի։ Ամուսին նորա իսկոյն հրաւիրէ զիս ի թէյ. զրոյց վասն պատերազմին Պօլշիոյ14). հիւրքն ելանեն և մեք մտանեմք ի տուն. նա հարցանէ զիս կարեկցութեամբ վասն իշխանութեան մերոյ, օրինաց մերոց և ազգի մերոյ. կտրեկցութիւն նորա առ ազգն մեր։ Ամուսին նորա և քոյր հարցանեն վասն լեզուի մերոյ, ուրախանան ընդ յառաջադիմութիւն իմ։ Առանձնանալն մեր ընդ պարոն Շվաբսին. առանձին զրոյց, յետ որոյ ի բաժանիլն մեր. «տէր օրհնեսցէ զգործս ձեր, տէր օրհնեսցէ զմիաւորութիւն և զբարեկամութիւն մեր ընդ միմեանս։ Աղօթեցուք առ նա վասն մեր» և այլն։ Հաստատուն հաւատ նորա։ Նա խնդրէ յաճախակի այցելանել նմա։

30. Յերեկոյին գնացի ի տեսութիւն պարոն պր<օֆեսսօր> Ենգելհարդի. նա նստէր ի տան իւրում. այն ինչ մտի ի տուն նորա, նա ընկալաւ զիս սիրով, «ի բազում հետէ սպասէի, թէ դուք գայիք ի տեսութիւն իմ»։ Հարցումն վասն տնայնոց մերոց։ Թէյ, զրոյց վասն Կաւկազեան կողմանք, վասն բարեկարզութեան կողմանց մերոց, վասն անգոհունակութեան պօլեակաց։ Ճանապարհորդութիւն նորա ի Կազբեկ։ Եղբայր նորա անդ։ Պատմութիւն Արտեմ Բոգդանիչի15): Զրոյց վասն այնպիսի վարուց ազգին