Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԴՈՐՊԱՏՅԱՆ ՕՐԱԳՐԵՐ

եբեր զգիրս ինչ ցուցանել ինձ զծառս թէյի, ղայֆայի, քոքոսի և շաքարի. ի հարցանելն իմ, թէ արդեօք այսոքիկ պտուղք յառաջ գան ի Հայաստան, նա դժուարութեամբ տայ զայս։ Յետ սեղանոյն պր<օֆեսսօրն> առեալ զգիրս ինչ քարոզի անգղիերէն, ընթեռնոյր գէրմաներէն,իցէ որպէս արագ, որպէս թէ գերմաներէն իցէ գրեալ։ Ամուսին նորա նստեալ առ կողմամբ նորա կալեալ զձեռս միմեանց. պր<օֆեսսօրն> երբեմն երբեմն համբուրէր զձեռն ամուսնոյ իւրոյ, համբուրեր զերեսս նորա. ես կամիմ գնալ ի տուն այչ պարոն պր<օֆեսսօրն> ո՛չ թողու, շախայով հարցանէ զժամ ելանելոյ իմոյ յառաւօաուն։ Նա խնդրէ յինէն ցուցանել ինձ զչանկեալ դանակն բերեալ ընդ իս ի Հայաստաէ։ Պարոն պր<օֆեսսոր> և ամուսին նորա խնդրեն ցուցանել նորա զեղանակ նստելոյ ի Հայաստան, ես առնեմ, նոքա զարմանան, զի այսպէս շուսէով նստիմ և ելան եմ. պարոն պր<օֆեսսօրն> կամի ինքն ևս փորձել, այլ ոչ կարէ։ Նոքա պատմեն ինձ փասն Անգլիոյ ժամանակագրութեան և վասն պարլամենտին, և թէ զիա՞րդ արագ գրեն գրագիրը անդ, «երրորդում ժամու առ աւօտուն, ասէ, որ ինչ անց անէ ի պարլտմ են տ ի վեց որորդում ժամու առսրւօտսւն պարտի ի լոյս գալ, արդիւնք տար ժամանակագրութեան ի տարին 2 միլիոն». Պատմութիւն վասն չինաց, արուեստաւորութիւն նորա. Անդ էիացւոյ ումեմն հարցանէ չինարի մի վասն մեծութեան աշխարհի իւրեանց. նա աղաւաղեալ ցուցանել զփոքրութիւն աշխարհի իւրեանց նկարագրէ նմա զԱմերիկայ, յայս բան ծիծաղի ամուսին նորա, այլ պր<օֆեսսօրն> հաւատարմացուցանէ զայս։ Մեք ելանեմք ընդ պարոն պ<oֆեսսօրն>, նա տայ զձեռն իւր ինձ. «ես սիրեմ զձեզ, դուք գիտէք զայս»։ Նա կամի զջլիդ մի վարձել, այլ գտեալ մեր զմինն, ո՛չ կարացաք գնալ առ իզվոզչիկն, շտուտենդք<ref>[բնագրում՝ շուտեանք]<ref> վարձեցին զայն, այլ նա ոչ խոժոռի յայս, այլ գայ ոտով առ պր<օֆեսսօրն> Վալտէր, ես գնամ մինչև անդ։ 11. Հիւրընկալ մի յԱնգլիոյ, ասի ունիլ քսան հազար ջուխտ չանգյալ դանակս։


Նոյեմ<բեր> 5. Ի հիւանդանալն պր<օֆեսսօր>Ենգելհարդի. ես գնացի անգամ մի ի տեսութիւն նորա։ Դոկտոր Հոլստ. նա յոտին ելանէ։ Պր<օֆեսսօր> ենգելհարդ ի մթան գոլով ոչ ճանաչէ զիս այնպէս դիւրեալ, ի ճանաչելն ամոք կալնու զձեռն իմ, համբուրկ զիս և խնդրէ նստիլ առ ինքն. նա սկսանի զրուցել ընդ իս քաղցրութեամբ։ Ի յայտնելն իմ զկարեկցութիւն իմ վասն հիւանդութեան նորա՝ «գիտեմ ես զայդ սիրելի իմ, գիտեմ զմտերմութիւն ձեր, շնորհակալիմ յոյժ յոյժ, զի դուք այդպէս սիբէք զիս»։ Կին նորա ևս շնորհակալի։ Գայ բարերարն իմ, ես յոտին կանգնեմ, նա արգելէ զիս և հրամայէ իսկոյն նստիլ. նա հարցանէ զորպիսութիւն բարեկամի իւրոյ, յուսագրէ զնա երկայնամիտ լինիլ, հիւանդն ցաւի, զի ո՛չ կարէ դրել և ո՛չ կարէ գալ ի կոլլեղեայ իւր, այլ բարերարն իմ՝ «զայդմանէ մի հոգայք, առողջութիւն ձեր թանկագին է քան զամենայն»։ Կին նորա տայ մեզ զթէյ։ Յետ միջոցի հարցանէ բարերարն իմ, թէ զիա՞րդ հաճելի երևի նոցա