Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/53

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

միսիոներներից և ճանապարհորդող վաճառականներից։ Զանազան հանգամանքներ, որոնց մանրամասն հիշատակությունը հեռու կտաներ, նրան շարունակ ետ են մղել դեպի իր վայրենացած հայրենիքն ու Սուրբ Խաչի վանքը և այդ այն ժամանակ, երբ նա իրեն մոտիկ է զգացել իր նպատակին, գիտական աշխարհին։ Վարդապետներից մեկը նախանձից դրդված գողացել է մի անգամ նրա բոլոր գրվածքներն ու թղթերը և հրո ճարակ դարձրել։ Իր հայրենիքի ալքի ընկնող աշխարհականներից և հոգևորականներից մի քանիսին նա հայտնել է իր գիտությունների ակադեմիա հիմնելու մտադրությունը, սակայն անուշադրության է արժանացել։

«Մարդ եթե միտքը դրեց, կիրականացնի»,— ասում կին մեր նախնիք։ Սակայն Մխիթարը իր միտքը դրել էր իր ազգի կրթության վրա, և ոչինչ չկարողացավ կապել նրան՝ ո՛չ իր ընկերների, ո՛չ ծնողների և ո՛չ էլ ազգականների հետ։ 1698 թ. նա նորից թողեց Սամարիան կամ Սեբաստիան, գնաց Էրզրում, որտեղ միաժամանակ մի վանքում աստվածաբանություն էր ավանդում ըստ Ալբերտուս Մագնուսի, որը նա այդ նպատակով թարգմանել էր հայերեն, հենց այդտեղ էլ նա դարձավ աստվածաբանության դոկտոր։ Էրզրումից նա իր աշակերտների հետ անցավ Տրապիզոնի վրայով Կոստանդնուպոլիս և այնտեղ էլ հիմնեց 1701 թ. Մխիթարյանների միաբանությունը։ Այղ միաբանությունը սկզբում հավաքվում էր մի տան մեջ, սուրբ Գրիգոր Լուսավորչի եկեղեցու մոտ և բաղկացած էր 10 անդամից։ Թեև շատ սուղ պայմաններում, բայց այնուամենայնիվ այդտեղ Մխիթարը սկսեց աշխատել իր նպատակի համար։ Թարգմանեց «Քրիստոսի հաջորդներ» գիրքը, հայերեն տպել տվեց, ինչպես և այլ բաներ և աշխատում էր գրքի օրինակները տարածել իր հայրենակիցների շրջանում): Սուրբ կույսի որդեգրած զավակների և ապաշխարություն քարոզիչների ընկերությունը (Մխիթարյաններն այդպես էին անվանում իրենց) գտավ բազմաթիվ և զորեղ հակառակորդներ. նորից հարկավոր էր չվել։ Մխիթարը յուրայինների հետ դարձավ դեպի Մորեա, և Մոդեն քաղաքն ու բերդը ընտրեց որպես նստավայր իր՝ նույնքան գիտական, ինչպես և հոգևոր ակադեմիայի համար։ Կլեմենս XI պապը հաստատեց ընկերաթյան կանոնադրությունը և տվեց նրան սուրբ Անտոնի կանոնադրությունը։

12 տարի շարունակ անխոնջ և ժրաջան աշխատում էին Մխիթարը և յուրայինները իրենց հայրենակիցների կրթության համար։ Վենետիկի հանրապետությունը հատկացրեց նրանց ապրուստի համար մի քանի գյուղերի եկամուտ և այլ կերպ էլ աջակցություն էր ցույց տալիս։ Դժբախտաբար բռնկեց այդ ժամանակ (1715) հանրապետության համար այնքան աղետայի պատերազմը Օսմանյան Դռան հետ. Մխիթարյանները, որոնց պետը վաղուց ստացել էր հռոմեական աթոռից աբրայի տիտղոս և աստիճան, մեկնեցին Վենէտիկ, և այդտեղ երկար ժամանակ չէին կախաղանում ձեռք բերել միաբանության համար ապահով, սեփական հողամաս, որովհետև Վենետիկը, որ մշտապես զորեղ և կրքոտ էր եղել հոգևոր մոնարխիայի հանդեպ, չէր կամենում ոչ մի հոգևոր միաբանության թույլ տալ հավիտենապես հողամասեր ձեռք բերել իր շրջապարիսպների մեջ։ Վերջապես Մխփթարի բարեկամներն այնքան արին, որ սենատը 1717-ի