Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

անդ, իսկ միւս շունն տեսեալ զայս տագնապ, ջանայ օգնել նմա, ձգէ ի գլխոյն, յականջացն, ի փորոյն, այլ ընդ վայր։ Միջոց առ միջոց արձակէ զմողոքելի ձայնս, հաչէ, բայց ցաւագին, ի տեսանելն զիս համարելով օգնութիւն գտանել, գայ առ իս լիզու զոտս իմ, մորմոքեալ յայս տեսարանի, մերձենամ առ ողորմելի անասունն, շարժեմ զնա, այլ ընդ վայր, և յայսմ վայրի իսկ մերձենայ նոյնպէս զգալի անասուն յօգնութիւն ընկերին. քանի մի ագռաւք մերձենան առ նա, նա վարի զհետ նոցա, վարի զնոսա ի բաց, և եկեալ դարձեալ ջանայ յարուցանել զընկերն, ցաւ ընկերին թուէր ի նմա այնպէս ազդու լինել, մինչև բազում անգամ տեսի աչօք, զի ողորմելի անասունն անկանէր անզօր։ Տխուր ես գնամ ի դաստռութիւն, և դարձեալ յետ երկուց ժամուց տեսի զնոյն տեսարան, այլ տկար անասուն այժմ թուէր ինձ ամենևին անզօրացեալ ի ցաւոց. յայս սակս նոյնպէս չարչարեալ ընկեցին, կծէր զբերան նորա, զականջ նորա, զփողս նորա, <ref>[այլ]<ref> խրէր զդունչ իւր ի յարուցանել զնա, այլ ընդ վայր, հուսկ ուրեմն այն ինչ ամենայն օգնութիւն ընդ վայր երևէր, նա փորէ թաթովք իւրովք զփոքրիկ խոր մի և բերեալ զընկերն անդ, դնէ և կալեալ զկուշտ նորա, հայի ի նա դառնագին, անկեալ և ինքնին ի վերայ նորա։

19. Ֆ<րիդլէնդէր>. Յերեկոյին գնամ առ պր<օֆեսսօր> Ֆր<իդլէնդէր>. գտանեմ զամուսին նորա միայն ի տան, մեք գնացեալ ի տուն ժամս ինչ զրուցեմք ընդ միմեանս, եկն պարոն պր<օֆեսսօր><ref>[յետ թէյին]<ref>, նախքան զթէյն գնամք ի սենեակ նորա, նա սկսանի ուսուցանել ինձ զթուաբանութիւն ի վերայ շչեոտկի, յայսմ միջոցի գայ ամուսին նորա և Ջօրջին լալով ընդ նմա. մայրն՝ «Ջօրջին է անկանոն, ըստ որում լայ և ո՛չ համբերէ, մինչև պատրաստեսցի թէյն<ref>[յէտ թէյին]<ref> և կամի սիլտյ ստանալ ի քէն». հայրն, «կամիս Ջորջի)). «այո». հայրն հ արկան է մեղմով։ն զձեռս նորա և հարցանէ «կամի՞ս կանոնաւոր եռալ», «այո՛», «գնա՛ ուրեմն ընդ մօր քո և լե՛ր պարկեշտ» և մանուկն գնայ խնդութեամբ և պարկեշտ։ Յըմպելն մեր զթէյ, հարցանէ մայրն՝ «Ջորջի, սիրե՞ս զմայլյ քո»։ «Ո՛չ». հարցանէ կրկին և կրկին և նա պատասխան է «ո՛չ, ո՛չ», «փափայն սիրէ՞ զմայր քո», «ո՛չ». հարցանէ ցամուսին. «սիրե՞ս զիս», պր<օֆեսսօրն> պատասխանէ «այո՛», Ջորջին. «Եւ ես սիրեմ», իսկ մայրն համբուրէ զնա. «Ջորջին և զբէյն ևս սիրեմ ես» և եկեալ համբուրէ զիս:

20. Տօն բազմելոյ յաթոռ կայսեր մերոյ։ Երթամ առ բարերարն իմ. ամուսին նորա հարցանէ ինձ, թէ ես լեալ եմ ի զալի անդ առ ի լսել զճառս, պատասխանեմ՝ «ո՛չ, այն զի ո՛չ հասկանամ, վասն մարմանդ խօսելոյ պարոն Մօրգէնշտէրնի», «նա պարտ է տակաւին ևս մարմանդ խօսիլ». յետ միջոցի գայ բարերարն իմ զգեցեալ յունիֆօրմ իւր ընդ պարոն պր<օֆեսսօր> Ֆրիդլէն<դէր>։ Բայց զիա՞րդ պարկեշտութեամբ մտանեն նոքա ի տան, երկոքին ևս յառաջ եկեալ ի միջին սենեակն ողջոյն տան համայնից, և իսկոյն ողորմած տէրն իմ սկսանի հանել զունիֆօրմ իւր. պր<օֆեսսօր> Ֆրի<լէնդէր> խօսիլ սկսանի ընդ կնոջ բարերարին. /նա հրաւիրէ զնա յերեկոյին առ ինքն ի թէյ, խնդրէ, զի մայր նորա ևս եկեսցէ,