Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զերկու գիրքս և պատմէ զմիտս նոցա և հարց անէ, թէ զո՞ր ի նոցանէ հաճին ընթեռնուլ, նոքա հաճեցան զգիրքն, որ էր գրեալ վասն[1] թատրոնի։ Ընթերցեալ քանի մի [2] երեսս, հարց անէ ցիս, զի թե ո՛չ է ինձ դիւրին հասկանալ, ինձ ներելի է գնալ ի տուն։ Ես շնորհակալեալ վասն այսպիսի ներողամտութեան նորա, երկրպագեալ ամենեցուն, գնացի ի տուն իմ։ Եւ մտեալ ի սենեակ իմ, պարոն Ֆոգէլզանգ լուեալ զոտնաձայն իմ, խնդրէ զիս առ ինքն. ի վաղիւն, ասէ հրաւիրեալ էք առ պարոն ստատսկիյ սավետնիկ պարոն Էրդմանին:

21. Շաբաթ. ի մեկ ժամու զգեցեալ գնամ ի հրաւիրեալ տեղին։ Նախ, առաջին գտանեմ զփոքր դուստր պ<արոնին>. նա ողջունէ զիս փաղաքշանօք և հրաւիրէ ի ներքս մտանել. անդ գտանեմ զմեծ դուստր պա<րոնին>. նա խնդայ. «բազում ժամանակ է զի ո՛չ բաւականացաք տեսանել զմիմեանս. «այո՛, ողորմած օրիօրդ իմ, [3] իմ ցանկութիւն է միշտ ի սպասուկալ ձեր»։ «Գիտեմ, զի գործառնութիւնք արգելեն զձեզ։ Նա հարցանէ զորպիսութիւն իմ, բազմի մերձ ընդ իս ընդ այլ օրիօրդի միոյ և սկսանի հարցանել վասն հայրենեաց իմոց։ Այլ ափսոս, զի այս ախորժելի զրուցատրութիւն քակտեցաւ, այն ինչ, սկսան հետզհետէ գալ և այլ ամենայն հիւրք։ Զանձին քսան և վեց թուից ի ես այսօր, բազումք ի նոցանէ էին պրօֆեսսօրք ստուտենտք։ Յետ որոյ եկն և պար<ոնն>. նա ամենեցուն ուրոյն ուրոյն երկրպագանէ և հարցանէ զորպիսութիւն նոցա և ինձ մանաւանդ վասն տան մերոյ։ Աւելի քան զկէս ժամս սկսանին ամենեքեան ճեմելով ի դահլ<ճ>ին շուրջ զսեղանովն, ձեռն ի ձեռին տուեալ խօսիլ։ Ինձ պատահեցաւ մանաւանդ խօսիլ ընդ գերմանացւոյ միոյ՝ որ զարմանայր վասն այնպէս շուտով ուսանելոյ իմ զլեզոu իւրեանց։ Յետ որոյ նախաճաշիկ։ Յետ այնորիկ բազմիմք ի սեղան, պարոն պրօֆեսսօրն բազմի ի ծայրին սեղանին և ես մերձ նորա։ Յայն կողմն սեղանին զրոյց և աղաղակ։ Այլ պարոն պր<օֆեսսօր> ոչինչ խռովի, կերակուր ազգի ազգի և անուշահամք։ Յամենայն նուագի սկսանին երկու ծառայք բաժանել զկերակուրն մինն ի միոյ ծայրէ և միւսն ի միւսոյ. յետ ամենեցուն բերեն և պարոն պր<օֆեսսօրին>։ Զրոյց վասն բարեկարգութեան հայրենեաց, ընդ պարոն Շուխովսկի, յետ հացին նոյնպէս իւրաքանչիւր ոք սկսանին երկու երկու ձեռն ի ձեռն ճեմել, գայ կայֆայ և իմ ըմպեալ զկաֆէ, խնդրեմ ի պարոն պր<օֆեսսօրէ> ներումն հրամայեք ինձ գնալ ի տուն շնորհակալեալ վասն հիւրընկալութեան իւրոյ «ընգէ՞ր այդպէս աճապարէք», «պարտիմ գնալ ի դասառութիւն». «ես այնպէս համարէի, թէ ազատ էք դուք այսօր. այլ ոչ համարձակիմ արգելել զձեզ. միայն խնդրեմ յաճախակի գալ առ իս, դուք յոյժ անագան գայք առ իս». նա գայ փոքր ինչ զհետ իմ և տուեալ զձեռն իւր ինձ, երկրպագանէ ինձ և ես գնացեալ առ կին նորա և առ դուստր, խոնարհաբար շնորհակալիմ և դառնամ ի տուն։

22. Ի Կիւրակէի գնացի ի տեսութիւն պարոն Հագենի՝ որ ի խոլերայէ երկուցեալ գնացեալ էր առ հայր իւր նա ի տեսանելն զիս աճապարէ առ իս և ես առ նա և համբուրեմք զմիմեանս, զնոյն առնեն և ամենայն

  1. [վասն]
  2. [զսկավ]
  3. [նա]