Jump to content

Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մի օրինագիտութեան շարադրի բանս յոյժ արժանաւորս, այլ ո՛չ գոլով լատիներէն, ստանայ զարծաթեայ մեդալս։ Պր<օֆեսսօր> Մօրգեն<շտերն> խրախուսէ զամենայն աշակերտեալս, կարդայ զհանդիսացելլոյն յանուանէ և ի վախճան ճառին գոհութիւն տայ բարձրելւոյն և չորդորէ զամենայն հանդիսականս պարտաւոր համարել զինքեանս օրհնել զանուն կայսերն՝ որոյ պահպանաթեամբ և հովանավորությամբ հաստատի համալսարանն։ Բազումք շտուտենտք մտանեն և ելանեն, բայը լռութեամբ։ Յետ որոյ յելանելն, հարկանի նոյնպէս երաժշտութիւն, և պրօֆեսսօրք նոյնպէս ձեռն ի ձեռին ելան են, խառն ընդ շտուտենտաց։

Ի տեսանելն իմ զայս ամենայն սիրտ իմ անկանի յանձուկն խռովութեան. ի մտածել, թէ յո՞ր աստիճանի տգիտութեան գտանի ազգ մեր, և թէ եկեսցէ՞ ժամանակ, զի և ազգ մե<ր> այսպէս պայծառասցին։

Զկնի ճաշուն առ բարերարն իմ, նա ո՛չ գտանի ի տան. ես առեալ զդանակ նորա համարձակութեամբ, նստիմ ի սեղանի նորա և տաշեմ զգոտի գնդին իմոյ, խաղամ ընդ Մորիցին, այլ բարերարուհին իմ ո՛չինչ խռովի առ այս։ Գայ բարերարն իմ և տեսնալ զայն, ուրախանայ և առեալ զայն, ինքնին ուղղէ զպակասորդ տեղիսն. ես պատմեմ նմա թէ պարոն Մօրն 75 ռուբլի պահանջէ վասն ճառին. նա հանէ ի քսակէ իտմէ հինգ ռուբլի և տայ ինձ՝ «դուք բազումս կորուսիք սիրելի իմ, զայս ես պարտիմ հատուցանել». ես հայեցեալ յայս խռովիմ և լալագին խնդրեմ, հատուցանել յիմոց դրամոց. «ո՛չ, սիրելի իմ, այս սակաւ ինչ է (ձեռն իւր եդեալ ի վերայ ուսոյ իմոյ) և այս պարտաւորութիւն իմ է, զի յառաջին նոլագի ի տալն ձեզ 70 ռուբլին ո՛չ նշանակեցի». ես խնդրեմ բազմիցս, այլ նա՝ «ներեցէ՛ք ինձ սիրելի իմ, զի ես այժմ այսպէս արարից, զի վասն ձեր այս փոքր ինչ է», և այլն։

Յաւուր միում այն ինչ պարոն Իրգենզոն կամի, զի երթայց առ նա, զի հարցցէ ինձ վասն թուաբանութեան, ես պատմեմ նմա, թէ կարելի Լ թէ պարոն թեքտորն եկեսցէ աստ, զի նտ ևս կամի քննել զուսումն իմ յայս կիսատարւոջ. «Այսմ չե՛մ ես արժանի, զի նա եկեսցէ առ իս».

13. Յառաւօտուն զրոյց ընդ Բլումբերդի. նա պատմէ վասն պապին Ալէքսանդրու. 40 բոզ սիրահարք նորա։ Եւրոպացի մի հանդիպի ի փողոցին Հռովմայ, զի վաճառեն անդ զանազան նշխարք ընդ որոց և թել ինչ հանդերձ գրութեամբ պապին և կնիքով (իբրև զկապս զիւլպայից սրբոյ կուսին)։ Թէ որ զայս թել դնէ, աղջիկ կամ կին, պառաւ կամ օրիօրդ, թողեալ լիցին մեղք նորա, եթէ նա պղծեալ իցէ ընդ մարդոյ, ընդ քրիստոնէի, թէ ընդ հեթանոսի, թէ ընդ մահմետականի և թէ ընդ անասնոյ։ Նա և Եւրոպացւոյն որոնեալ խնդրէ զպատճառ գրութեանս, զի ամենափառաւոր պապն[1] հոմանեաց իւրոց, զոր ի միում գիշերի հրաւիրէ առ ինքն և [2]հրամայէ մերկանալ ամենեցուն ամենևին և ինքն մերկանայ ևս, և հրամայէ զփորձ առնուլ, թէ ոք ի նոցանէ ընդ երկար տարցէ ի բազմիցս շաղաշարելն ընդ նմա, այս թել եղիցի ի պատիւ նորա։ 13. Ի խնդրելն իմ վարձել վասն իմ զսենեակ մի, բարերարն իմ ի մի

  1. ի պատիւ 40
  2. և ստիպէ