Էջ:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սիրով, ել իսկոյն և կոչէ «հա՛յր, պարոն տիրացուն եկեալ է ի տեսութիւն մեզ» (մի զարմասցէ ընթերցօղն, թէ ամուսին ոք կոչէ զամուսին իւր «հայր» զի քաղցրաբարոյ գերմտնացիք և յամուսնութեան իւրեանց ո՛չ պակաս սիրեն զմիմեանս, որպէս դուստր զհայր, կամ հայր զդուստրն)։

Ծերուհին եկն արտաքս, կալեալ զձեոանէ իմմէ. հարցանէ զառողջութիւն իմ. «Խնդամ յոյժ, ասէ, զի կրկնեցիք միւս անգամ զդալուստ ձեր առ իս». և բազմեցուցեալ զիս առ ինքն, հարցանէ վասն ուսման իմոյ, վասն ընտանեաց իմոց, վասն ստանալսյ իմոյ զծանօթութիւն ինչ ի նոցանէ. ի պատասխանելն վասն յետնոյս ո չ նա տրտմի, և վասն առաջնոցն ուրախացեալ ասէ. «յամենայն նուագի նկատի ժրաջանութիւն ձեր և յառաջադիմոլթիւն յուսումն ձեր և ի լեզուս, դուք կանոնաւոր խօսիք և ուղիղ քան զբաղում ռուսս, որք ի բազում ամս աստ են և որք ի մանկութեան ուսանին զլեզու մեր»։

Ընդ յայտնելն իմ զնախանձատրութիւն օրինաց և զգանազանութիւն առ այս, որք ցուցանեն առ ազգ ոմանք, նա ցալի յոյժ. «Դուք, ասէ, զայս ո՝չ տեսանէք, զայս իլրաքանլիլր ոք պա՛րտ է հալատարիմ մնալ յօրէնս իւր և տմարդի է նա, որ փոփոխեսցէ զայն»։ Նա խօսի ի վերայ ազատ տէրութեանց Ամերիկոյ և յայտնէ, «այսպէս պարտ է յամենայն աշխարհի տալ ազատութիւն և յազատութենէ յաոաջանան ամենայն բարիք, գիտեմ, զի աստիճանաւորք ռուսաց ի կողմանս ձեր ցուցանեն զբաղում անկարգութիւն, յայսմ չ՝ի ինչ հնար, բայց եթէ զարթուցանել զհոգի ազգին, իւթաքանչիւր ազգ պարտի ինքն զգալ զբարի իւր և յառաջ տանիլ. ազգք ձեր են ազգք քաջաջանք, այլ միմիայն պա՛րտ է արիացոլցանել զնոսա վասն հայրենի ազատութեան իւրեանց, այլ յայսմ պա՛րտ է ուսումն, և ո՛չ այնպիսի ուսումն ի ծայրագոյն աստիճանի, այլ միմիայն այնպիսի ուսումն՝ որով զաոաջինն կարասցեն նոքա փոքր ինչ ծանօթանալ ընդ աշխարհի, ապա ինքնին հետևեսցի և այլն, յայսմ պարտ է գրել, ընթեռնուլ աշխարհագրութիւն, պատմութիւն, տնարարութիւն, թուաբանութիւն, երկրաչափութիւն, մաթէմատիգայ և այլն։ Ես ամենայն ուրախութեամբ կտմկի տալ ձեզ ուսումն ի մաթէմաթիգայի, այլ այս խորին գոլով, վասն որոյ և անօգուտ ձեզ»։ Ի յայտնելն իմ, թէ իմ կամք են ուսանիլ նոյնպկս գեկեղեցական պատմութիւն, նա խոժոռեալ «այդ ամենևին անօգուտ է ձեզ և ազգի ձերում»։ Ի յայտնելն իմ զմիտս իմ, թէ եթէ հնար իցէ ձեռն արկանել օրըստօրէ և զօրականս հալաքել յազգէ մերմէ վասն ազգին մերոյ հովանաւորութեամբ տէրութեան, նա հասսնեալ րնգ այս. «մեծ են դիտալորութիւն ձեր սիրելի իմ և բարի յոյժ, տէր տացէ այդմ այդպէս լինիլ, այլ չէ՛ պարտ մոռանալ զւսյդ. խնդրել պարս էի տէրութենէն, զի այս իսկ է ժամանակ, յայսմ ազատութեան ածել զազգն ի քաջալերութիւն և ի պահպանութիւն աշխարհի իւրեանց»։ Ի վերջ ամենայնի ամուսին նորա տայ մեզ թէյ և հարցանէ. «Ես զարմանամ, զի դուք անգինի զիարդ անցուցանէք զաւուրս ձեր աստ. զի ի կող/մանսոձեր, ամենեքեան ի կիր առնուն զայս ըմպելի», «ո՛չ, ողորմած տիրուհի իմ, վասն իմ միևնոյն է» ասեմ։ Պարոն պրօ<ֆեսսօրհ> Բարդես այնքան շնորհս եցոյց ինձ, մինչև ինքնին ելեալ, գրէ զբաղում կոտորակս և րերեալ կսւմի ուսուցանել զիս