Բայց մենք մի այսպիսի ակնկալություն ևս չունենք, չգիտեմ, էլ ի՞նչ բանի ենք սպասում…
— Մեր տերտերները, մեր վարդապետներր համբերություն են քարոզում… — շարունակեց նա առաջվա մաղձոտ ձայնով: — Ախար նրանք քանդեցին մեր տունը և այս ստրկական վիճակին հասցրին մեզ։ Եթե կա մի բան, որ կարող է փրկել հարստահարված և ճնշված ժողովուրդներին, դա է՝ բողոքը, ինչ կերպով և հայտնվելու լիներ նա։ Դժգոհությունը, տրտունջը և իր վիճակից մի ավելի բարեբախտ վիճակի ցանկանալը՝ ահա այն փրկարար շարժառիթները, որ կարող են մեզ ազատել ստրկությունից։ Բայց համբերության մեջ խեղդվում են, մահանում են այս տեսակ բարձր ձգտումները…
Ծերունին ոչինչ չպատասխանեց։ Վարդանը և Հայրապետը բռնեցին երիտասարդի ձեռքը և բարեկամաբար սեղմեցին։
Ծերունու մյուս որդիները ոչինչ չհասկացան և իրանց մտքում ասացին — ահա մի ուրիշ խենթ ևս… Ծերունին հրամայեց հյուրերի համար քնելու տեղ պատրաստեն, իսկ ինքը որդիների հետ, բարի գիշեր մաղթելով, հեռացան։ Տան հարսներից մեկը, երեսը կալած, եկավ անկողինները պատրաստեց:
Օդայի մեջ ճրագը դեռ վառվում էր։ Երկու հյուրերը իրանց անկողիններում երկար անքուն մնացին։ Պարոն Դուդուկջյանր կրկին վառեց իր կիսատ մնացած սիգարը և սկսեց ծխել։ Վարդանը նկատեց նրան.
— Բարեկամ, ձեր լեզուն անհասկանալի է, դուք հազիվ թե կարող կլինեք այստեղ մի գործ շինել… ժողովրդի հետ խոսելու համար պետք է հարյուրավոր առակներ և առածներ գիտենալ… Քրիստոս իր առակներով ավելի գործ շինեց, քան թե բարձր վերացական քարոզներով։
— Այո, ես չսովորեցի ժողովրդի լեզուն — պատասխանեց պարոն Դուդուկջյանը և լռեց։
ԺԸ
Օդայի մեջ յուղային ճրագր դեռ վառվում էր, տարածելով իր շուրջը աղոտ լույսը: Վարդանը երկր մնաց անքուն: Այն գիշերվա խոսակցթյունները գրգռել էին նրա ուղեղը: Նա հիշում էր ծերունու
172