օտարական հյուրերը, որոնց վարմունքը, որոնց «խենթությունները» նրանց հաճելի չէին թվում: Ինքը ծերունի Խաչոն այժմ զբաղված էր գյուղային գործերով, որ օրըստօրե ծանրանում էին և նրան շատ հոգսեր էին պատճառում: Այս պատճառով տանուտերի օդան համարյա կորցրել էր իր կենդանությունը և նրա մեջ մեծ մասամբ դաֆարել էին գիշերային խոսակցությունները, վիճաբանությունները և անսովոր դատողությունները, որ լինում էին առաջ:
Միայն անփոփոխ մնացել էր կանանոցի կյանքը: Նա իր միակերպությունը պահպանել էր դարերով և նույնպես շարունակվում էր: Հայ ընտանիքի այդ կտրված, առանձնացած և տղամարդի հասարակությունից անջատված բաժինը ոչինչ մասնակցություն չունի, թե ինչ են խոսում, ինչ բանի վրա են մտածում տղամարդիկ: Իրանց տնտեսությունից, իրանց տնային հոգսերից դուրս, ոչ մի օտար միտք չէ զբաղեցնում նրանց: Եվ այս պատճառով օդայի մեջ եղած խորհուրդների մասին նրանք ոչինչ չգիտեին: Տանուտերի օդան, այդ գյուղական կլուբը, դեռ մատչելի չէր կանանց հասարակությանը:
— Դրանց կանանոցի չորս պատերի մեջ թողնված այդ ուժերին պետք է դուրս քսշել գործի մեջ, այն ժամանակ, անտարակույս, հաջողությունը մեր կեղմը կլինի… — ասում էր շատ անգամ պարոն Սալմանը:
— Դեռ վաղ է,— պատասխանում էր նրան Վարդանը, - պետք է նախ և առաջ պատրաստոլ նրանց:
— Ոչինչ վերանորոգություն մի ժողովրդի կյանքի մեջ չէ կարելի կատարել առանց կնոջ մասնակցության: Եթե մեր ժողովուրդը մնացել է անշարժ, դրա գլխավոր պատճառը այն է, որ կինը չէ մասնակցում հասարակական գործերի մեջ: Այդ ուժը, այդ կենսատու զորությունը, կանանոցի չորս պատերի մեջ ոչնչանալով, ապարդյուն է դառնում մեզ մոտ: Եթե պետք է սկսել մեր ժողովրդի կրթության գործը, սկիզբը դնելու է անպատճառ կանանց կրթությունից: Ես այս անգամ պտտեցա ամբողջ Հայաստանում և ամեն տեղ ուշի-ուշով ուսումնասիրում էի հայ կնոջը: Իմ ստացած տեղեկությունները խիստ մխիթարական հետևանքի են հասցնում: Որքան տղամարդը թուրքերի ազդեցության տակ խարդախված է, փչացած է, այնքան կինը պահպանվել է իր բարք ու վարքի բարոյական անարատության մեջ: Չկա չարիք առանց բարիքի: Կանանոցի չորս պատերի մեջ փակված կինը թեև
204